Երեքշաբթի, Մայիս 21, 2013 Ժամանակը Երեւանում 16:40

Լուրեր

Քոչարյանը Մոսկվայում է, Ծառուկյանն էլ «անհետաձգելի գործեր» ունի

Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան

Տեքստի չափը - +
22.09.2012
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակները պարզաբանել են, թե ինչու վերջիններս չեն մասնակցել Հայաստանի անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած տոնական ընդունելությանը:

Ընդունելությանը, հիշեցնենք, ելույթ էր ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ պաշտոնաթող նախագահը Մոսկվայում է եւ մասնակցում է «ԱՖԿ Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին:

Իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասել է, որ Գագիկ Ծառուկյանը «չափազանց կարեւոր, չափազանց անհետաձգելի եւ չափազանց անսպասելի» գործեր է ունեցել: Ուրիխանյանը այլ մանրամասներ չի հայտնել:

Ռուզաննա Ստեփանյան
22 Սեպտեմբեր 2012
22 Սեպտեմբեր 2012

Օրացույց

Ամենակարդացվողը