Հինգշաբթի, Հունիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 04:39

Լուրեր

Աննախադեպ զորավարժություններ Պարսից ծոցում

Տեքստի չափը - +
17.09.2012
Պարսից ծոցում ամերիկյան զինուժի գլխավորությամբ ընթանում են մասշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցում են շուրջ 30 երկրների ռազմածովային ուժեր:

Ինչպես Reuters լրատվական գործակալությանը փոխանցել են ամերիկյան հրամանատարությունից, այս զորավարժությունները Պարսից ծոցի հատվածում երբեւէ տեղի ունեցած զորավարժություններից ամենամեծն են:

Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից իրականացվող զորավարժությունները ընթանում են Իրանի շուրջ չդադարող միջազգային լարվածության ֆոնին` կապված պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հետ:

Իրանը բազմիցս է հայտարարել, որ եթե հարձակման ենթարկվի, ապա կփորձի փակել Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսին կապող Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհում տեղափոխվող նավթի շուրջ 40 տոկոսը:

Օրացույց

Ամենակարդացվողը