Երեքշաբթի, Մայիս 21, 2013 Ժամանակը Երեւանում 17:43

Լուրեր

Հայաստան - Ռուսաստան՝ 2:2

Տեքստի չափը - +
03.09.2012
Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի առաջին հինգ տուրերում անընդմեջ հաղթանակներ տարած եւ մրցաշարային աղյուսակը գլխավորող Հայաստանի տղամարդկանց հավաքականը այսօր ոչ ոքի` 2:2 խաղաց Ռուսաստանի ուժեղագույն թիմի հետ։

Հինգերորդ տուրից հետո երկրորդ հորիզոնականը գրավող ռուսաստանցի շախմատիստներից Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով առավելության հասավ Լեւոն Արոնյանի նկատմամբ, իսկ հայաստանցի Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին։ Սերգեյ Կարյակին - Վլադիմիր Հակոբյան եւ Գաբրիել Սարգսյան - Դմիտրի Յակովենկո հանդիպումները ավարտվեցին ոչ ոքի։

Վեցերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, երկրորդ տեղում Հայաստանն է, երրորդում՝ Ադրբեջանը։

Վաղը հայաստանցի շախմատիստները կհանդիպեն Չինաստանի ընտրանու հետ։

Օլիմպիադայում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին Հայաստանի շախմատիստուհիները՝ այսօր 3.5:0.5 հաշվով առավելության հասնելով Արգենտինայի թիմի նկատմամբ։

Վեցերորդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը 23-րդ տեղում է՝ գրանցելով 4 հաղթանակ եւ 2 պարտություն։

Վաղը հայաստանցի շախմատիստուհիները կհանդիպեն Իտալիայի թիմի հետ։
03 Սեպտեմբեր 2012
03 Սեպտեմբեր 2012

Օրացույց

Ամենակարդացվողը