Շաբաթ, Մայիս 25, 2013 Ժամանակը Երեւանում 12:32

Լուրեր

Օլիմպիադայում սահմանվեց առաջին ռեկորդը

Տեքստի չափը - +
27.07.2012
Թույլ տեսողություն ունեցող հարավկորեացի մարզիկ Իմ Դոնգ-Հյունը այսօր նետաձգության տղամարդկանց մրցումներում սահմանել է աշխարհի առաջին ռեկորդը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա ժամեր անց։

Հարավկորեացի նետաձիգը 72 նետերով հավաքել է 699 միավոր` գերազանցելով այս տարվա մայիսին իր իսկ խփած ռեկորդը` 696 միավոր։

26-ամյա Իմ Դոնգ-Հյունը ոսկե մեդալներ է նվաճել թե՛ Պեկինի եւ թե՛ Աթենքի Օլիմպիական խաղերում։

Մարզիկի ձախ աչքի տեսողությունը 10, աջինը` 20 տոկոս է կազմում, ինչի հետեւանքով նա պաշտոնապես կույր է համարվում։

Օրացույց

Ամենակարդացվողը