Չորեքշաբթի, Հունիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 14:04

Լուրեր

Ձերբակալվել է Կոտայքի փոխմարզպետը

Տեքստի չափը - +
13.07.2012
Այսօր ձերբակալվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: Այս լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:

Փոխմարզպետը կասկածվում է կոռուպցիայի մեջ, ձերբակալվել է դպրոցի տնօրենից 40 հազար դրամ (մոտ 100 դոլար) կաշառք ստանալու պահին՝ ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Արծվին Բաղրամյանը հրաժարվեց մանրամասնել, թե որ դպրոցի տնօրենի մասին է խոսքը, հիմնավորելով, որ կատարվում է նախաքննություն:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը իր  պաշտոնավարման ընթացքում մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու դիմաց, սպառնալով հակառակ դեպքում խնդիրներ ստեղծել նրանց համար:

Փաստի առիթով հարուցված է քրեական գործ:

Լեւոն Միքայելյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «անսպասելի եւ արտառոց» որակեց իր տեղակալի ձերբակալության փաստը։


Իրինա Հովհաննիսյան
13 Հուլիս 2012
13 Հուլիս 2012

Օրացույց

Ամենակարդացվողը