Կիրակի, Մայիս 26, 2013 Ժամանակը Երեւանում 04:00

Լուրեր

Սեյրան Օհանյանը մեկնեց Կալինինգրադ` մասնակցելու ԱՊՀ-ի հանդիպմանը

Տեքստի չափը - +
04.07.2012
Հուլիսի 5-ին կայանալիք ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Կալինինգրադ է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ռուսաստանյան քաղաքում անցկացվելիք նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգում ընդգրկված` ԱՊՀ-ի շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող քսանից ավելի հարցեր:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարների հետ:
04 Հուլիս 2012
04 Հուլիս 2012

Օրացույց

Ամենակարդացվողը