Երեքշաբթի, Մայիս 21, 2013 Ժամանակը Երեւանում 00:29

Լուրեր

Եվրոպական խորհրդի նախագահը ժամանել է Երեւան

Տեքստի չափը - +
04.07.2012
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը երեկ ուշ երեկոյան ժամանել է Երեւան:

Այցի ընթացքում Ռոմպոյը հանդիպումներ է  ունենալու Հայաստանի ղեկավարության հետ` նրան ընդունելու է նախագահ Սերժ Սարգսյանը, նախատեսված են հանդիպումներ նաեւ Ազգային ժողովում:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվելու են Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։

Այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հերման վան Ռոմպոյը իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Սարգիս Հարությունյան
04 Հուլիս 2012
04 Հուլիս 2012

Օրացույց

Ամենակարդացվողը