Վրաստանի հյուսիսում` Ռուսաստանին սահմանակից Թուշեթի լեռնային տարածաշրջանում ձյուն է եկել։
Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Վրաստանի եղանակի դիտարկման կենտրոնից, ձյան տեղումները պայմանավորված են երկրի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանի նվազմամբ։
Թուշեթիում օդի ջերմաստիճանը իջել է մինչեւ 1-2 աստիճան զրոյից բարձր ըստ Ցելսիուսի սանդղակի։ Ձյան ծածկույթի մակարդակը կազմում է 10 սանտիմետր։
Օդերեւութաբանները կանխատեսում են առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանի նվազում նաեւ Վրաստանի արեւմուտքում եւ արեւելքում։