Սեպտեմբերին Կոսովոն կստանա ամբողջական անկախություն։ Այդ մասին Վիեննայում հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Միխաել Շպինդելեգերը։
Կոսովոյի կառավարման հարցերով միջազգային խումբը, ավարտելով դիտորդական առաքելությունը, սեպտեմբերին Պրիշտինայում կանցկացնի իր վերջին նիստը եւ Կոսովոյի կառավարման բոլոր լծակները կհանձնի տեղի իշխանություններին։
Խումբը, որում ներառված է եվրոպական 23 երկիր, ինչպես նաեւ Թուրքիան ու Միացյալ Նահանգները, պատասխանատվություն է կրում Կոսովոյում ժողովրդավարական ինստիտուտների հաստատման համար։