Կիրակի, Մայիս 26, 2013 Ժամանակը Երեւանում 07:23

Լուրեր

Թուրք հրամանատարին դատում են հայազգի զինվորի սպանության գործով

Տեքստի չափը - +
29.06.2012
Թուրքիայի հարավարեւելյան Դիարբեքիր նահանգի զինվորական դատարանը համաձայնել է դատավարություն սկսել անցած տարի թուրքական բանակում կասկածելի հանգամանքներում սպանված հայազգի զինվորի հրամանատարի դեմ։

Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչ Սաբրեթին Էրսյոզը զինծառայող Սեւակ Շահին Բալըքչիի սպանության գործով դատարանի առջեւ կկանգնի «անփութության ձեւով պաշտոնեական դիրքի չարաշահման» մեղադրանքով։

Թուրքական պարբերականը հիշեցնում է, որ Սեւակ Շահին Բալըքչին սպանվել է իր ծառայակից Քըվանչ Աղաօղլուի կողմից 2011 թվականի ապրիլի 24-ին` «նույն օրը, երբ հայերը նշում են 1915 թվականի իրադարձությունների տարելիցը»։
29 Հունիս 2012
29 Հունիս 2012

Օրացույց

Ամենակարդացվողը