Կիրակի, Մայիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 00:05

Լուրեր

Կայացել է մուտքի վիզաների դյուրացման բանակցությունների երրորդ փուլը

Տեքստի չափը - +
28.06.2012
Այսօր Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունների երրորդ փուլը:

Ինչպես տեղեկացնում է արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությունը, բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջեւ արդյունավետ աշխատանքի արդյունքում առաջընթաց է գրանցվել 2012 թվականի փետրվարից մեկնարկած գործընթացում: Ակնկալվում է մոտ ապագայում ավարտին մոտեցնել վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները:

Հիշեցնենք, մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր:

Օրացույց