Շաբաթ, Մայիս 18, 2013 Ժամանակը Երեւանում 15:52

Լուրեր

Վարչապետը աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ դեսպանների հետ

Տեքստի չափը - +
27.06.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաեւ Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանները:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագրի իրականացման եւ նրա առաջնայնությունների, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ:

Զրուցակիցները լայն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների  զարգացման հեռանկարներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
27 Հունիս 2012
27 Հունիս 2012

Օրացույց

Ամենակարդացվողը