Երեքշաբթի, Մայիս 21, 2013 Ժամանակը Երեւանում 12:37

Լուրեր

Արշավինը զայրացրել է ռուս քաղաքական գործիչներին

Տեքստի չափը - +
21.06.2012
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը քաղաքական գործիչների կողմից խիստ քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում անցած շաբաթ օրը Հունաստանի հավաքականից 0-1 հաշվով պարտություն կրելուց հետո երկրպագուներին ասել է, թե հավաքականից ավելի լավ ելույթ ակնկալելը «երկրպագուների խնդիրն է»։

Պետական դումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն ասել է, որ այդօրինակ մեկնաբանությունից հետո Արշավինը չի կարող հավաքականի ավագը լինել եւ անգամ խաղալ հավաքականում։

Արշավինին քննադատել է նաեւ նրա ներկայիս ակումբի` Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի սեփականատեր «Գազպրոմ» ընկերությունը։

«Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին նման կերպ վարվել իր երկրի պատվի հետ», - ասել է «Գազպրոմ»-ի փոխնախագահ Վալերի Գոլուբեւը։
21 Հունիս 2012
21 Հունիս 2012

Օրացույց

Ամենակարդացվողը