Չորեքշաբթի, Մայիս 22, 2013 Ժամանակը Երեւանում 17:30

Լուրեր

Պաշտպանության նախարարությունը «հետեւում է «Հարսնաքար»-ի գործին»

Տեքստի չափը - +
20.06.2012
Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարությամբ անդրադարձել է հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով ռեստորանի աշխատակիցների կողմից դաժան ծեծի են ենթարկվել Կենտրոնական զինվորական հոսպիտալի երեք բժիշկներ: 

«Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսեւորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: Պաշտպանության նախարարությունը հետեւում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին եւ վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում տուժածներին, նրանց հարազատներին եւ վստահեցնում է, որ անտարբեր չէ մեր հասարակությունում առկա սանձարձակ դրսեւորումների նկատմամբ», - ասված է նախարարության հայտարարությունում:

Օրացույց

Ամենակարդացվողը