Հինգշաբթի, Հունիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 07:53

Լուրեր

Փարիզում կայացել են Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները

Տեքստի չափը - +
18.06.2012
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ասված է ԵԱՀԿ տարածած հայտարարության մեջ: Բացի այդ հանդիպմանը քննարկվել են մարդասիրական ոլորտում կապերի զարգացման աշխատանքների, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու եւ պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների պաշտպանության հարցեր:

ԵԱՀԿ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ արտգործնախարարները վճռականություն են հայտնել  շարունակել ջանքերը` միջնորդնրի հետ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ եւ հաստատել են պատրաստակամությունը փոխվստահության միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:

Միջնորդներն իրենց հերթին խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ եւ շեշտել են 1994 թ.-ին կնքված հրադադարի համաձայնագրին հետեւելու անհրաժեշտությունը:
    
Հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումն անցել է դրական, կառուցողական մթնոլորտում:
    
Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին ԵԱՀԿ միջնորդները կայցելեն տարածաշրջան:

Տաթեւիկ Լազարյան, Պրահա
18 Հունիս 2012
18 Հունիս 2012

Օրացույց

Ամենակարդացվողը