Չորեքշաբթի, Մայիս 22, 2013 Ժամանակը Երեւանում 12:02

Լուրեր

Նալբանդյանը ընդունել է եվրոպական երկրների դեսպաններին

Տեքստի չափը - +
15.06.2012
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը քննարկվել են Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքն եւ նախատեսվող բարձր մակարդակի շփումներն ու ձեռնարկվելիք քայլերը:

«Հայաստանի արտգործնախարարը եվրոպացի դեսպաններին է ներկայացրել նաեւ անցյալ շաբաթ Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կազմակերպած սադրիչ դիվերսիոն գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Օրացույց

Ամենակարդացվողը