Շաբաթ, Մայիս 25, 2013 Ժամանակը Երեւանում 00:40

Լուրեր

Իվանիշվիլին տուգանվել է 90 միլիոն դոլարով

Տեքստի չափը - +
12.06.2012
Ավելի քան 90 միլիոն դոլարի չափով տուգանվել է Վրաստանի նորաստեղծ «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին:

Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր գործչին մեղավոր է ճանաչել «Քաղաքացիների քաղաքական միավորումներ կազմելու մասին» Վրաստանի օրենքը խախտելու համար:

Իվանիշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքը քաղաքական ենթատեքստ ունի, եւ որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:

«Վրացական երազանք» դաշինքը պատրաստվում է մասնակցել հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:

Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում:

Օրացույց

Ամենակարդացվողը