Երկուշաբթի, Մայիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 07:37

Լուրեր

Թուրքիան կբոյկոտի ԵՄ-ում Կիպրոսի նախագահությունը

Տեքստի չափը - +
08.06.2012
Թուրքիան կբոյկոտի Եվրամիությունում Կիպրոսի նախագահությունը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել
է, որ որեւէ թուրքական քաղաքական կառույց չի մասնակցի Կիպրոսի կողմից անցկացվելիք միջոցառումներին, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել Կիպրոսի միավորման հարցում:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ պաշտոնական Անկարայի հետ Բրյուսելի բանակցությունները սկսվել են 2005 թվականից, սակայն դրանք ձգձգվում են մասամբ նաեւ այն պատճառով, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը:

Կիպրոսը Եվրամիության նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից՝ կես տարով:
08 Հունիս 2012
08 Հունիս 2012

Օրացույց

Ամենակարդացվողը