Շաբաթ, Մայիս 25, 2013 Ժամանակը Երեւանում 00:27

Լուրեր

ԵԱՀԿ-ն արտահերթ դիտարկում է անցկացրել

Տեքստի չափը - +
02.06.2012
Այսօր հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի միակողմանի արտահերթ դիտարկում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ դիտարկման ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հունիսի 1-ին սահմանագծում արձանագրված միջադեպը, որի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վ. Մելքումյանը:

ԵԱՀԿ պաշտոնյաները հանդիպել են Այգեպար, Մովսես եւ Ներքին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ, լուսանկարահանման եւ տեսագրման միջոցով արձանագրել են գնդակոծությունների հետքերը:

«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին են փոխանցվել ադրբեջանական հերթական սադրանքն ապացուցող փաստեր, լուսանկարներ», - հավելում է Պաշտպանության նախարարություն Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Օրացույց

Ամենակարդացվողը