Շաբաթ, Մայիս 25, 2013 Ժամանակը Երեւանում 00:27

Լուրեր

Ռուսաստանի նախագահը այցելում է Բեռլին եւ Փարիզ

Տեքստի չափը - +
01.06.2012
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կարճատեւ այցերով լինելու է Գերմանիայում եւ Ֆրանսիայում:

Բեռլինն ու Փարիզը առաջին արեւմտյան մայրաքաղաքներն են, որտեղ այցելում է Պուտինը նախագահի պաշտոնը երրորդ անգամ ստանձնելուց հետո:

Բեռլինում Պուտինը կհանդիպի կանցլեր Անգելա Մերկելի հետ, քննարկման առանցքում են լինելու տնտեսությանն ու Սիրիային վերաբերող հարցեր։

Փարիզում Վլադիմիր Պուտինը հանդիպելու է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Նախօրեին Ռուսաստանի նախագահը Մինսկում էր, որտեղ հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Օրացույց

Ամենակարդացվողը