Չորեքշաբթի, Հունիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 02:17

Լուրեր

ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի շենքում բռնկված հրդեհը մարվել է

Տեքստի չափը - +
22.05.2012
Այսօր ժամը 18-ի շրջակայքում հրդեհ է բռնկվել իշխող Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքի տանիքում: Տանիքը ամբողջովին այրվել է. հրշեջներին դժվարությամբ հաջողվել է հանգցել կրակը: Վիրավորներ եւ տուժածներ չկան, թեեւ մի քանի «Շտապօգնության» մեքենաներ կայանած էին շենքի մոտ: Սակայն ՀՀԿ գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ մեքենաները եկել են զուտ անվտանգության նկատառումներով:

Հանրապետականները եւ հրշեջները ձեռնպահ են հրդեհի պատճառները մեկնաբանելուց` ասելով, որ դա կպարզի քննությունը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարո՞ղ է դա դիտավորություն լինել, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ինքը ենթադրություններով չի զբաղվում եւ չի ցանկանում ենթադրությունները մեկնաբանել:

Նշենք, որ որպես հրդեհի պատճառ` շրջանառվում է էլեկտրական մալուխների կարճ միացման հավանականությունը: Այս պահին ՀՀԿ-ի շենքը եւ հարակից տարածքը ամբողջովին հոսանքազրկված են: 

Ըստ Շարմազանովի` ՀՀԿ-ն կարող է իր աշխատանքները շենքում շարունակել, քանի որ ներքեւի հարկերը չեն տուժել:

Իրինա Հովհաննիսյան
22 Մայիս 2012
22 Մայիս 2012

Օրացույց

Ամենակարդացվողը