Չորեքշաբթի, Մայիս 22, 2013 Ժամանակը Երեւանում 14:11

Լուրեր

Իտալական Սկաֆատի քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Տեքստի չափը - +
20.04.2012
Իտալիայի Սալերնո նահանգի Սկաֆատի քաղաքի խորհուրդը (ջունտա) ապրիլի 17-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում` «հարգանքի տուրք մատուցելով մեկեւկես միլիոն հայ նահատակների հիշատակին եւ զորակցություն հայտնելով  հայ ժողովրդին»: Այդ մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` ապրիլի 13-ին  Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել էր Սկաֆատի, ուր հանդիպել էր քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ, ինչպես նաեւ մասնակցել քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Հայ արտիստները Սկաֆատիում» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

Օրացույց

Ամենակարդացվողը