Երկուշաբթի, Մայիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 07:59

Լուրեր

Հունգարիայի նախագահը հրաժարական է ներկայացրել

Տեքստի չափը - +
02.04.2012
Հունգարիայի նախագահ Փալ Շմիտտը հրաժարական է ներկայացրել իր անվան շուրջ ծագած սկանդալից հետո:

Օրերս Բուդապեշտի համալսարաններից մեկը, որտեղ Շմիտտը 1992 թվականին դիսերտացիա էր պաշտպանել, հայտարարել է, որ նրա դոկտորական դիսերտացիայի մեծ մասը վերցված է արտասահմանցի մասնագետների գրքերից:

Նախագահը իր հրաժարականի մասին հայտարարության մեջ նշում է, որ երկրի Սահամանադրության համաձայն` նախագահը պետք է լինի ազգի խորհրդանիշը, մինչդեռ իր անվան շուրջ սկանդալը հակասություններ է առաջացրել ժողովրդի շրջանում, այդ պատճառով նա իր պարտքն է համարում թողնել պաշտոնը:

Փալ Շմիտտը նախագահ էր ընտրվել 2010 թվականին: Հունգարիայում նախագահի պաշտոնը մեծ քաղաքական կշիռ չունի:
02 Ապրիլ 2012
02 Ապրիլ 2012

Օրացույց

Ամենակարդացվողը