Մատչելիության հղումներ

Դատական հայց` Մաշտոցի պուրակի կառուցապատման դեմ


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն այսօր դիմել են վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել որոշումները, որոնց շնորհիվ Մաշտոցի պողոտային հարակից պուրակում տեղի է ունենում կառուցապատում:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ, վարչական դատարանը պետք է եռօրյա ժամկետում որոշում կայացնի հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ: Նույն ժամկետում դատարանը նաեւ պետք է որոշում կայացնի պատգամավորների ներկայացրած միջնորդության կապակցությամբ, այն է` արգելել պատասխանողին` Երեւանի քաղաքապետարանին, եւ 3-րդ անձանց` շինարարություն իրականացնողներին, շարունակել կառուցապատումը Մաշտոցի պողոտային հարակից պուրակում:


Անուշ Մարտիրոսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG