Մատչելիության հղումներ

«Հյուման Ռայթս Ուոթչ»-ը զեկույց է հրապարակել սիրիական իրադարձությունների մասին


«Հյուման Ռայթս Ուոթչ» իրավապաշպան կազմակերպության այսօր հրապարակած զեկույցում ասվում է, թե Սիրիայի բանակի հրամանատարները զորքին հրամայել են բոլոր միջոցներով, այդ թվում ցուցարարների վրա մարտական զենքից կրակ արձակելով կասեցնել նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիաները։

Զեկույցում նշվում է, որ հրամանատարների եւ անվտանգության ծառայության գործակալների հրամանով մեծ թվով ցուցարարներ ապօրինի կերպով ձերբակալվել, ծեծի եւ կտտանքների են ենթարկվել։ ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 9-ը ամիս առաջ սկսված ցույցերի ընթացքում սպանվել է մոտ 5 հազար մարդ։

Այսօր Դարաա շրջանում դասալիք զինծառայողների եւ անվտանգության ուժերի միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում սպանվել է առնվազն 27 զինվոր եւ անվտանգության ծառայության գործակալ։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG