Մատչելիության հղումներ

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանում ընտրախախտումների կապակցությամբ


Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովի ընթացքում Եվրամիությունն այսօր մտահոգություն է հայտնել Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին Պետական դումայի ընտրություններում արձանագրված խախտումների կապակցությամբ։

Եվրամիության ղեկավարների խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյն ասել է, որ Եվրոպական միությանն անհանգստացնում է նաեւ ընդդիմադիր ցուցարարների ձերբակալությունը։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` չմանրամասնելով, ասուլիսում հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է մասնակցել եվրոգոտու ֆինանսական կայունացմանը։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG