Մատչելիության հղումներ

Փանեթան պաշտոնապես կազդարարի Իրաքյան պատերազմի ավարտը


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Փանեթան այսօր ժամանել է Բաղդադ` մասնակցելու դրոշի իջեցման արարողությանը, որով պաշտոնապես կազդարարվի Իրաքյան 9-ամյա պատերազմի ավարտը։

Պաշտոնական Վաշինգտոնը պարտավորվել է մինչեւ այս տարվա վերջ Իրաքից դուրս բերել իր բանակը:

Անցած 9 տարիների ընթացքում Իրաքում զոհվել են ավելի քան 4 հազար 500 ամերիկացի զինծառայողներ եւ շուրջ 100 հազար իրաքցիներ, պատերազմը ԱՄՆ-ի բյուջեին արժեցել է շուրջ մեկ տրիլիոն դոլար:

Իրաքյան պատերազմին վերջ տալը Բարաք Օբամայի նախընտրական խոստումներից էր, որը նպաստեց 2008 թվականի նախագահական ընտրություններում նրա հաղթանակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG