Պաշտոնական Բաքուն այսօր անընդունելի է որակել Վրաց Պատրիարքության հայտարարությունը Կուրմուխի վանքի՝ Սուրբ Գիորգի եկեղեցու վերաբերյալ, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում և որն ադրբեջանցիներն անվանում են «Քյուրմյուք»:
Այսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն:
Պուտինն այսօր հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 30-ին նորընտիր Պետդումայի առաջին նիստը գումարելու մասին:
Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է տեխնիկական ձևաչափով եռակողմ հանդիպում անցկացնել Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդել է Վլադիմիր Զելենսկին: Այժմ, ըստ Ուկրաինայի նախագահի, Կիևն ամերիկյան կողմից առաջարկներ է սպասում ժամկետի վերաբերյալ:
Սեպտեմբերի 18-20- անցկացված ընտրությունների արդյունքներով՝ Ռուսաստանի իշխող կուսակցությունը ստացել է Պետդումայի 450 մանդատներից 349-ը, այսօր հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան:
РИА "Новости"-ն հրապարակել է Լիտվային «կարճատև հատուկ ռազմական գործողությամբ» և միջուկային հարվածով սպառնացող տեքստ, որը երեք ժամ անց լրատվական գործակալության կայքից հեռացվել է:
Թեհրանը Վաշինգտոնին ներկայացրել է նոր առաջարկ, որը հնարավորություն կտա Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթ օրում և վերսկսել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, Նյու Յորքում հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, տեղեկացնում է Financial Times-ը:
Ռուսաստանն առաջիկա ամիսներին կավելացնի եվրոպական երկրների վրա հիբրիդային հարձակումների թիվը, սակայն ուղղակի ներխուժման ռիսկը նվազագույն է, ասվում է Դանիայի ռազմական հետախուզական գործակալության նոր զեկույցում:
Ռուսաստանը գիշերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա։ Թիրախում են եղել Կիևը և Կիևի մարզը, նաև Օդեսան, կան զոհեր և վիրավորներ։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարձակում են գործել Ռուսաստանի Պերմի երկրամասի, ինչպես նաև Վորոնեժի, Ռոստովի և Ուլյանովսկի մարզերի արդյունաբերական օբյեկտների վրա, հայտնել են տարածաշրջանային իշխանությունները և մոնիթորինգային ալիքները: Կան զոհեր և վիրավորներ:
Բեռնել ավելին