Հինգշաբթի, Փետրվար 09, 2012 Ժամանակը Երեւանում 11:44

Լուրեր

Հայաստանի նախագահը ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր

Տեքստի չափը - +
25.02.2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով գտնվում է Ուկրաինայում՝ մասնակցելու այդ երկրի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը, Կիեւի իր կեցավայրում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Նախագահի կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները գործընթացի ներկա փուլի վերաբերյալ եւ նշել, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքին:

Ֆիլիպ Գորդոնը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն այս գործընթացին, եւ բարձր գնահատելով Հայաստանի կառուցողական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում` ընդգծել է, որ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, առանց դրանք գոյություն ունեցող այլ խնդիրների հետ փոխկապակցելու, կարեւոր է հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար:
25 Փետրվար 2010
25 Փետրվար 2010

Օրացույց