Rambler's Top100

Լուրեր

Հայաստանի «Հատիսը» կրկին հաղթեց Թուրքիայի «Բեշիկթաշին» 

Հինգշաբթի կայացավ Եվրոպայի գավաթի 2009/10 թվականների խաղարկության կանանց բասկետբոլի «Հատիս» (Երեւան) եւ «Բեշիկթաշ» (Ստամբուլ) թիմերի հանդիպումը, որը ավարտվեց Հայաստանի թիմի հաղթանակով՝ 78։72 հաշվով։

Սա այս թիմերի միջեւ կայացած երկրորդ հանդիպումն էր։ Նախորդ հանդիպմանը «Հատիսը» մրցակցի դաշտում` Ստամբուլում առավելության էր հասել 87:64 հաշվով։

Ստամբուլի «Բեշիկթաշը» համարվում է Եվրոպայի գավաթի 2009/10 թվականների խաղարկության կանանց բասկետբոլի ուժեղագույն թիմերից մեկը, մինչդեռ երեւանյան «Հատիս»-ը կազմավորվել է 2009-ի օգոստոսին եւ առաջին խաղերն է անցկացնում:

Մինչեւ թուրքական թիմի հետ հանդիպումը «Հատիս» բասկետբոլային թիմը արդեն իսկ պաշտոնապես իրավունք էր ստացել մասնակցել Եվրոգավաթի 2009/10 թթ. խաղարկության 1/16-րդ եզրափակիչին: «Բեշիքթաշի» նկատմամբ հաղթանակի արդյունքում «Հատիսը» F խմբում կգրավի 2-րդ տեղը եւ հնարավորություն կստանա ավելի նպաստավոր մրցակից ստանալ 1/16-րդ եզրափակիչում:

ՆախորդըՀաջորդը
17 Դեկտեմբեր 2009
ՆախորդըՀաջորդը
17 Դեկտեմբեր 2009
Տեքստի չափը - +

Օրացույց

Օրվա տեսաշար

Օրվա տեսաշար, 1 սեպտեմբերի, 2010  Վիդեո

ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ` Սկսվեց նոր ուսումնական տարին; Եվրոպական չափանիշից հեռու մի գյուղական դպրոց; ԼՂ–ում ավելացել է աշակերտների թիվը; Վախենում են «ասել ճշմարտությունը»; «Մարտի 1»-ի զոհերի հարազատները դիմեցին ԵԽԽՎ; Արդարադատություն են պահանջում; Երեւանում ֆուտբոլի ակադեմիա

Վերջին հոդվածները

Կայքէջի ծառայություններ.

PodcastRSS