Ադրբեջանի նախագահն այսօր ընդունել է Իսրայելի նախագահին, ով Բաքու է ժամանել՝ մասնակցելու Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովին:
Ֆիդանը Բաքվում մասնակցելու է Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին, որում ներկայացնելու է նախագահ Էրդողանին:
Երեկ երեկոյան քաղաքացիական հագուստով անձը Խարկովի մարզի Կուտուզովկա ավանի մասնավոր տներից մեկում Ուկրաինայի զինված ուժերի 72-րդ առանձին մեխանիզացված բրիգադի հինգ զինվորականների է հրազենով սպանել:
Ռուսների անօդաչու թռչող սարքերը հարված են հասցրել Վոլինի մարզի Լուցկ քաղաքի մեծածախ բազային, վեց մարդ է զոհվել, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Թե ինչու է արգելվել Լուսինե Բադալյանի մուտքը Ռուսաստան, այս պահին հայտնի չէ։
Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք - 1» և «Հյուսիսային հոսք - 2» գազատարների պայթեցման գործով դատավարությունը, դատարանի առջև է կանգնել Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ն:
SpaceX-ը հոկտեմբերի լույս 14-ի գիշերը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքի արագությունը: Կիևում ենթադրում են, որ Մասկի ընկերությունն այդ միջոցները ձեռնարկել է Թրամփի վարչակազմի խնդրանքով:
Երեկ ժամը 22-ից սկսած գրանցվել են օտարերկրյա հաքերային խմբավորման կիբեռհարձակումներ Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքի 100-ից ավելի դոմենների վրա:
Ռուսաստանի արտգործնախարարը վաղը Բաքվում մասնակցելու է Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովին:
Նախատեսվում է, որ Կանադայում ռազմական կցորդը իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027-ի հունվարի 1-ից՝ Կանադայի ԱԳՆ-ից համապատասխան համաձայնությունը ստանալուց հետո։
Բեռնել ավելին