ՈՒրբաթ, Մայիս 24, 2013 Ժամանակը Երեւանում 10:39

Մաքս TV

Ծխից ազատ բացօթյա գոտի` Սիրահարների այգում

Ծխից ազատ բացօթյա գոտի` Սիրահարների այգում

Տեքստի չափը - +
31.05.2012
Սիրահարների այգու մի հատվածում այսուհետ արգելված է ծխել, մայիսի 31-ին խաղահրապարակում բացվել է ծխից ազատ գոտի: Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է, այն նշվում է ավելի քան 190 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Ըստ վերջին վիճակագրության` Հայաստանում տղամարդկանց շրջանում 15 տարեկանից բարձր ծխում են հայերի մոտ 54 տոկոսը:
31 Մայիս 2012

Վիդեո «Փրկենք փակ շուկան» նախաձեռնությունը հրավիրում է քննարկման

Մայիսի 31-ին «Փրկենք փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը հավաք էր կազմակերպել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ որոշելու հետագա անելիքները:

30 Մայիս 2012

Վիդեո Դանթեի «Աստվածային կատակերգությունը» 22-ամյա նկարչի պատկերմամբ

22-ամյա Հրանտ Հարությունյանը սկսել է նկարել երեք տարեկանից: Վերջին իր նկարի վրա Հրանտը աշխատել է շուրջ մեկ տարի. գեղանկարչությունն ու քանդակագործությունն է համատեղել «Աստվածային կատակերգությունը» պատկերելիս:

29 Մայիս 2012

Վիդեո 8 դուստրերով հարուստ՝ խիստ աղքատության մեջ

Ղարաբաղյան պատերազմի մասնակից Ջոզեֆի բազմանդամ ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում քարերով ու հողով ամրացված փոքրիկ, նեղլիկ, կիսախարխուլ ու խոնավ տանը: Մի քանի հավ, մի կով ու պետությունից ստացած 48 000 դրամ նպաստ, սա է բազմանդամ ընտանիքի գոյատեւման հիմնական աղբյուրը:

28 Մայիս 2012

Վիդեո Երեւանում ավտոմրցավազք տեղի ունեցավ

Ավտոմրցավազքի միջազգային բաց մրցությանը մասնակցեցին թե մարդատար եւ թե բեռնատար ավտոմեքենաներ: Միջազգային ստանդարտի համաձայն մեքենաները մրցում էին 402 մետր ուղեգծով:

Վիդեո «Եվրատեսիլ 2012»-ի հաղթող ճանաչվեց Շվեդիան

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող է ճանաչվել Շվեդիան ներկայացնող Լորինը՝ իր «Էյֆորիա» երգի կատարման համար ստանալով 372 միավոր։ Մրցույթի երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Ռուսաստանը եւ Սերբիան՝ համապատասխանաբար վաստակելով 259 եւ 214 միավոր։

25 Մայիս 2012

Վիդեո Դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»

Մայիսի 25-ին Հայաստանի 1400 դպրոցներում հնչեց վերջին դասի վերջին զանգը: Այս տարի դպրոցն ավարտեց շուրջ 40 000 աշակերտ: Նրանք 12-ամյա դպրոցի առաջին շրջանավարտներն են:

23 Մայիս 2012

Վիդեո Ապարանցի դպրոցականները պայքարում են կառավարության որոշման դեմ

Ապարանի ֆիզմաթ թեքումով դպրոցի տասնյակ աշակերտներ, շրջանավարտներ ու ծնողներ դասերը թողել ու ՀՀ նախագահի նստավայր էին եկել՝ բողոքելու կառավարության որոշման դեմ, որով դպրոցը միավորվել է քաղաքի միակ ավագ դպրոցին: Ապարանցիները կարծում են, որ դրանով ոչնչացվում է կրթական լավ ավանդույթներ ունեցող դպրոցը, իսկ աշակերտները զրկվում են կրթության այլընտրանքի հնարավորությունից:

Վիդեո «Եվրատեսիլ»-ի մրցույթը Բաքվում զուգորդվում է բողոքի ակցիաներով

Մայիսի 22-ին կայացավ «Եվրատեսիլ - 2012»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում հայտնի դարձան եզրափակիչ փուլի առաջին 10 մասնակիցները՝ Իսլանդիա, Հունաստան, Ալբանիա, Ռումինիա, Կիպրոս, Դանիա, Ռուսաստան, Հունգարիա, Մոլդովա եւ Իռլանդիա: Բաքվում անցկացվող 57-րդ մրցույթը ուղեկցվել է բողոքի ակցիաներով:

Վիդեո ՀՕԿ-ում ակնկալում են օլիմպիական «ոսկի» եւ «արծաթ»

Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ ՀՕԿ-ը առաջիկա լոնդոնյան օլիմպիական խաղերի գլխավոր խնդիրը համարում է Հայաստանի դիրքերը նախորդ օլիմպիադայի համեմատությամբ բարելավելը:

22 Մայիս 2012

Վիդեո Հունիսի 14-ին դատարանը կքննի Զոլյանի հայցը

Հունիսի 14-ին Երեւանի Կենտրոն համայնքի ընդանուր իրավասության դատարանում կվիճարկվի Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին ռեկտորի պաշտոնից ազատելու Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշումը:

21 Մայիս 2012

Վիդեո Բազմազանության երթը տապալվեց

Երեւանում մի քանի հասարակական կազմակերպություններ մշակութային բազմազանության համաշխարհային օրվա առթիվ նախաձեռնել էին երթ, սակայն նրանց երթը զուգորդվեց մեկ այլ երթով: Բազմաթիվ երիտասարդներ, ովքեր նախաձեռնությունը որակում էին իբրեւ համասեռամոլների երթ, հայրենասիրական երգեր էին երգում եւ համասեռամոլության դեմ կոչեր հնչեցնում:

Վիդեո «Լեռնային պար»-ը` շրջափակման մեջ

Երեւանի «Դվին» հյուրանոցի կիսաքանդ շենքի բակում տեղադրված «Լեռնային պար» խմբաքանդակի շուրջ ժամանակին սփյուռքահայերը շուրջպար են բռնել, 1988 թվականին պատերազմ մեկնող ջոկատները երդման արարողության մասնակցել: Մինչդեռ այսօր քանդակը շրջափակման մեջ է: Քանդակը անմատչելի է անգամ հեղինակի համար:

19 Մայիս 2012

Վիդեո Երեւանում անցկացվեց EducationUSA կրթական ցուցահանդեսը

ԱՄՆ-ի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները եւ ամերիկյան համալսարանների հայ շրջանավարտներն ու ուսանողներն Երեւանում անցկացված EducationUSA կրթական ցուցահանդեսի ընթացքում ներկայացնում էին ԱՄՆ-ի 2 տասնյակից ավելի համալսարաններ եւ այնտեղ կրթություն ստանալու հնարավորությունները:

17 Մայիս 2012

Վիդեո Տիկնիկագործի մուսան

Տիկնիկագործ Քնարիկ Հարությունյանը ավելի քան 30 տարի է շունչ է տալիս Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի անշունչ դերասաններին: Իր ստեղծած հազարավոր դերասան-տիկնիկներից առանձնացնում է Փոքրիկ իշխանին: «Համբերություն, սեր եւ մուսա, ահա թե ինչ է անհրաժեշտ տիկնիկ արարելու համար»,- ասում է նա:

16 Մայիս 2012

Վիդեո Ցուցադրվեցին 17-18-րդ դդ. Ամստերդամում տպագրված հայերեն գրքերը

Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի ունեցավ «Հայ հնատիպ գիրքը Ամստերդամում» խորագրով 23 գրքերի ցուցադրություն, որը տեւեց ընդամենը 2 ժամ:

Վիդեո Գառնի-Գեղարդ. Հայաստանի մարգարիտները՝ իրենց գույներով

Տուրիստական սեզոնը բացվել է, չնայած մասնագետները վկայում են, թե Գառնիում եւ Գեղարդում տուրիզմի սեզոնը մշտապես բաց է: «Ազատություն» ռադիոկայանը ներկայացնում է հազարամյակների պատմություն ունեցող այս գեղատեսիլ վայրերը՝ իրենց գույներով:

15 Մայիս 2012

Վիդեո Փուչիկների պայթյունի գործով ձերբակալված չկա

Տասնմեկ օր առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով դեռեւս որեւէ մեկը չի ձերբակալվել:

14 Մայիս 2012

Վիդեո 15-ամյա քանոնահարը՝ «Դասական Եվրատեսիլ-2012»-ում

Հասյատանը ներկայացնող 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը դասական Եվրատեսիլ 2012 մրցույցթում զբաղեցրեց երրորդ տեղը: Այս տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում մրցույթին:

Վիդեո «Ցեղասպանության լուսանկարիչը». ֆիլմը թարգմանվում է թուրքերեն

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը գերմանացի սպա Արմին Վեգների մասին է, ով հեղինակն է Հայոց ցեղասպանության մասին պատմող, ցեղասպանության լուռ վկաները հանդիսացող գրեթե բոլոր հայտնի լուսանկարների։ Ֆիլմն արդեն թարգմանվել է մոտ 8 լեզուներով, այժմ թարգմանվում է նաեւ թուրքերեն:

Վիդեո Մարզերի եւ ԼՂ ուսուցիչներին չի բավարարում ցածր աշխատավարձը

Մայիսի 14-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի մի խումբ մանկավարժներ պարգեւատրվեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից, սակայն ուսուցիչնեչը նշում են, որ իրենք այնքան էլ գնահատված չեն պետության կողմից, աշխատավարձը բավարար չէ ընտանիքի հոգսերը հոգալու համար, եւ նրանցից շատերը ստիպված են համատեղել մանկավարժությունն ու հողագործությունը:

Վիդեո Բացվեց «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը

Երեւանում` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Աստղերի հարթակում բացվել է «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են աշխարհահռչակ դիզայներական ընկերությունների հեղինակած ջահերի ընտրանին:

11 Մայիս 2012

Վիդեո Բուհերը պատրաստվում են ընդունելության

Հայաստանի բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը:

Վիդեո «Երեւանի շենքերի 60 տոկոսը սեյսմակայուն չէ»

Սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչը հավաստում է, որ Երեւանում քարե շենքերի 60 տոկոսը սեյսմակայուն չեն: Դրա պատճառն, ըստ մասնագետների, քաղաքի սխալ կառուցապատումն է:

10 Մայիս 2012

Վիդեո Մաշտոցի այգու ակտիվիստների նկատմամբ գործ հարուցվեց

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մաշտոցի այգում կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստների դեմ:

Վիդեո 8 միլիոն եվրո` Օպերայի բեմի վերանորոգման համար

Շուտով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կվերազինվի նոր տեխնիկայով` կարդիականացվեն ձայնային ու լուսային ձեւավորումները: 40 տարվա տեխնիկան թարմացվում է ավստրագերմանական մասնագիտացված կազմակերպության շնորհիվ: Վերանորոգման համար տրամադրվել է մոտ 8 միլիոն եվրո:

Վիդեո Բրյուսովցիները պնդում են, որ խախտվում են իրենց իրավունքները

Երեւանի Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ մայիսի 10-ին հանաքվել էին բուհի դիմաց: Բողոքում էին, որ բուհի ղեկավարությունն իրենց չի թույլատրում անցկացնել ուսանողական համագումար՝ խախտելով իրենց իրավունքները:

Վիդեո Մաշտոցի պուրակն՝ առանց տաղավարների

Մաշտոցի պուրակում ապամոնտաժվել են բոլոր տաղավարները: Այգում ընթանում են բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ:

Վիդեո Խոսք անիմացիայի լեզվով

Երիտասարդ նկարիչները պատմում են, թե ինչպես սկսեցին «շարժել» իրենց նկարներն ու անել առաջին քայլերն անիմացիայի ոլորտում: Նրանք համոզված են, որ Հայաստանում անիմացիոն ֆիլմերի արտադրությունը «դեռ չի մեռել»:

09 Մայիս 2012

Վիդեո 5-րդ կորպուսը նշեց Հաղթանակի տոնը

Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ կորպուսը եւս նշեց Հաղթանակի տոնը: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորականները պարգեւատրվեցին:

08 Մայիս 2012

Վիդեո Մայիսի 4-ի միջադեպից տուժածների վիճակը լավանում է

Բժիշկները հավաստում են, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից տուժած երիտասարդների վիճակը գնալով լավանում է: Վերակենդանացման բաժանմունքում հիվանդների թիվը նվազում է: Այսօրվա դրությամբ 7 հիվանդ կա:

Վիդեո Բողոքի նոր շարժում հերթական քանդվող շենքի համար

Աբովյան 3/1 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերության շենքը (ԱՕԿՍ-ի շենքը) ետնամասից քանդում են: Մի խումբ ակտիվիստներ բողոքում են այս նախաձեռնության դեմ:

Վիդեո Չարենցի մտերիմ ընկերն էր նկարիչ Միքայել Արուտչյանը

Երեւանում գործող Չարենցի տուն-թանգարանում բացվել է Չարենցի մտերիմ ընկերներից, Հայաստանի ժողովրդական նկարիչ Միքայել Արուտչյանի անհատական ցուցահանդեսը:

Վիդեո Եռամարտի մրցումներ Երեւանում

Երեւանում երիտասարդ հեծանվորդները մասնակցեցին եռամարտի մրցումներին:

06 Մայիս 2012

Վիդեո 20-ամյա տուժածը քվեարկեց վիրակապերով

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժածներից մեկն է 20-ամյա Ռոբերտ Քոչարյանը: Մայիսի 6-ին երիտասարդն առաջին անգամ իրականացրեց իր ընտրելու իրավունքը:

04 Մայիս 2012

Վիդեո Արտակարգ պատահար Հանրապետության հրապարակում․ կան տուժածներ

Երեւանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել դժբախտ պատահար։

Վիդեո Բնապահպանները Սահմանադրություն նվիրեցին Երեւանի քաղաքապետին

Մաշտոցի այգու համար մի քանի ամիս շարունակ պայքարած մի խումբ ակտիվիստներ մայիսի 4-ին երթով գնացին մինչեւ քաղաքապետարան: Նրանք նամակների եւ դիմումների բաժին հանձնեցին ՀՀ Սահմանադրության մեկ օրինակ՝ ուղղված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

03 Մայիս 2012

Վիդեո Բուսաբանական այգու խնդիրները դեռ ուշադրության չեն արժանանում

Կենսաբանական գիտությունների թեկնածու, այգու փոխտնօրեն, Գագիկ Մովսիսյանը «Մաքսլիբերթի»ի հետ զրույցում նշում է, որ, ցավոք, սուղ ֆինանսական վիճակի պատճառով այսօր բարեկարգվում է նախկին 120 հեկտարի փոխարեն 80 հեկտար տարածքի կենտրոնական հատվածը միայն, իսկ եթե դրան էլ գումարենք վերջին տարիներին այգու աշխատակազմի կրճատումը, ապա այդ կենտրոնական հատվածն էլ բարեկարգվում է մեծ դժվարությամբ:

02 Մայիս 2012

Վիդեո Կոնդ. հին Երեւանի ոգին պահպանած թաղամաս

Կոնդը Երեւանի ամենահին թաղամասերից է։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» նշանակում է բոլորակ բլուր։

Վիդեո Ընտրակաշառքը ցուցահանդեսի միջոցով

«Թումանյանական ընթերցումներ 5000 դրամ» խորագիրը կրող ցուցահանդեսով «Արտ լաբորատորիա» արվեստագետների խումբն անդրադարձել է ընտրակաշառքին, որի խորհրդանիշն է 5000 դրամանոցը` բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատկերով:

Վիդեո Քաղաքապետը կկայացնի կրպակների ապամոնտաժման որոշում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կաթողիկե եկեղեցու հարակից բակում շրջայցի ժամանակ հայտնեց, որ Մաշտոցի պուրակում տեղակայված կրպակները ապամոնտաժելու որոշումը կայացնելու է մայիսի 2-ին:

01 Մայիս 2012

Վիդեո Պաշտոնապես բացվեց Կենդանաբանական այգու նոր տարեշրջանը

Մայիսի 1-ին տեղի ունեցավ Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը: Բացումն ուղեկցվեց տոնական միջոցառումներով:

Վիդեո Կոմունիստները երթով նշեցին Մայիսի 1-ը

Աշխատավորության օրը Հայաստանի կումունիստները Մաշտոցի պողոտայից տոնական երթով շարժվեցին դեպի Ստեփան Շահումյանի հրապարակ:

Վիդեո Հայաստանում սկսել են վերամշակել աղբը

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց: 2010 թվականից, սակայն, վերամշակման շնորհիվ ծաղիկները երկրորդ կյանք են ստանում:

Օրացույց

Ամենակարդացվողը