Հրաշքներ առագաստի վրա
Վերջին 2-3 տարում Սեւանա լճի մակարդակը նախատեսվածից արագ է բարձրանում` տարեկան 25-35 սմ: Նախկինում շահութաբեր բիզնեսով՝ լճափի վարձակալությամբ զբաղվող ձեռներեցներն այժմ վնասներ են կրում: Լճի ջուրը եկել ու կիսով չափ ծածկել է ափի տնակները, շինությունները:
Այս տարի ներդրված սոցիալական փաթեթները պետական աշխատողների համար սոցիալական օգնություն են առողջության, հանգստի ծախսերը հոգալու եւ այլնի համար: Սակայն հատկապես մարզերի պետական աշխատողները դժվարությունների են հանդիպում, այդ փաթեթների միջոցով իրենց հանգիստը կազմակերպելու ժամանակ:
Հուլիսի 30-ին Մոսկվայի Խամովնիկի շրջանի դատարանում վերսկսվել է Pussy Riot փանք խմբի գործով դատավարությունը։ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային եւ Եկատերինա Սամուցեւիչին դատում են Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում կատարած «փանք աղոթքի» համար։ Աղջիկներին կարող են դատապարտել մինչեւ 7 տարվա ազատազրկման:
Հալեպ-Երեւան չվերթով եւս 150 սիրիահայ է ժամանել Հայաստան: Սիրիահայերը պատմում են, որ Հալեպում կրակոցների ձայները լսելի են, բայց հեռու են հայկական թաղամասերից:
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքում բաց եղանակով հանքավայրի շահագործման ծրագիրը մայրաքաղաք Ստեփանակերտում ցնծությամբ են ընդունել, մինչդեռ վարդաձորցիներն անհանգստացած են: Նրանք շատերը ստիպված կլինեն թողնել տարիների ստեղծածն ու տեղափոխվել:
Հուլիսի 30-ին Երեւանից Հալեպ մեկնած ինքնաթիռը գրեթե դատարկ էր: «Արմավիա» ընկերության 150 տեղանոց ինքնաթիռով Հալեպ մեկնելու համար «Զվարթնոց» օդանավակայան էր եկել ընդամենը 16-ը:
Հուլիսի 30-ին Բնապահպանության նախարարությունում այսօր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի խնդրին նվիրված ընդլայնված նիստ անցկացվեց, որտեղ նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, թե այսուհետեւ խստացվում է արգելոցի ռեժիմը:
Դաշնակցության Շիրակի մարզային կոմիտեն հուլիսի 30-ին պաշտոնապես հայտարարեց, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում կունենան սեփական թեկնածուն:
Հունիսի մեկից գործող Սեւանի հանրային լողափեր օրական 1500-2000 հոգի են այցելում, նրանցից շուրջ 20-ը վնասվածքերով ու արեւահարությամբ է վերադառնում տուն, շաբաթական երկու հոգու էլ փրկում են ԱԻՆ փրկարարները: Հանրային լողափում հանգստացողները պայմաններից գոհ են, դժգոհում են միայն հանրային զուգարանների «բացակայությունից»:
Լոնդոնում անցկացվող Օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող մարզիկները առայժմ որեւէ մրցանակի չեն արժանացել, սակայն հուլիսի 31-ից մեդալների ակնկալիքները շատ ավելի իրատեսական են դառնում, քանի որ մրցասպարեզ են դուրս գալու Հայաստանի համար ավանդական համարվող մարզաձեւերի` ծանրամարտի եւ ըմբշամարտի ներկայացուցիչները։
14 տարեկան աղջնակին բռնաբարել էր խորթ հայրը: Հիմա նա հղի է, մեկ ամսից կծննդաբերի: Տեսագրիչն ու ձայնագիչը տեսնելիս միանգամից լալիս է ու հրաժարվում խոսել: Նա հիմա մայրատանն է, ինչը նոր երեւույթ է մեր հասարակության համար:
Հուլիսի 29-ին մի խումբ բնապահպան ակտիվիստներ եղան Խոսրովի արգելոցում, որի տարածքում սրճարան է կառուցվում, ինչը, ըստ բնապահպանների, անօրինական է:
Վանաձորում արդեն 4-րդ անգամ անցկացվեց աշխատանքի տոնավաճառ: Այս տարի տոնավաճառին մասնակցեց 32 գործատու:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը հուլիսի 28-ին ազդարարեց Լոնդոնի ամառային 30-րդ Օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը: Նրա հայտարարությանը հետեւեց երեք ժամ տեւողությամբ Օլիմպիական խաղերի բացման շքեղ արարողությունը, որը մոտ մեկ միլիարդ մարդ է դիտել հեռուստատեսությամբ: Օլիմպիական կրակը վառեցին բրիտանացի յոթ երիտասարդ մարզիկներ: Աշխարհի մոտ ութսուն երկրների առաջնորդներ ներկա էին Օլիմպիադայի բացման արարողությանը:
Հաղթանակի հասնելու ուժեղ ձգտումների եւ վճռականության խորհրդով երգով ուրբաթ երեկոյան կազդարարվի Լոնդոնի ամառային 30-րդ Օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհի բնակչության մեկ երրորդը բավարար ֆիզիկական ակտիվություն չի ցուցաբերում, ինչը տարեկան հինգ միլիոնից ավել մարդու մահվան պատճառ է հանդիսանում:
Բնապահպաններն անհանգստացած են, որ այսօր Հայաստանում շահագործվող 499 հանքավայրերին ավելանում են նորերը:
Մնջախաղի թատրոնների Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնը կանցկացվի օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում: Փառատոնին կմասնակցեն մնջախաղի վարպետներ Դանիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Թուրքիայից, Ղազախստանից: Փառատոնի օրերին Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում կբացվի Լեոնիդ Ենգիբարյանի արձանը
Կառավարության հուլիսի 26-ի նիստում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գործադիրի քննարկմանն է ներկայացրել մի նախագիծ, որով նախատեսվում է դյուրացնել ազգությամբ հայ Սիրիայի ու Լիբանանի քաղաքացիների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը:
Հուլիսի 26-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի հերթական ակցիան էին անցկացնում բանակում մահացած զինծառայողների ծնողները: Նրանցից մեկի ոտքերի տակ Նախագահականի դիմաց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ արված լուսանկարն էր: Ոստիկանները նլատելով, փորձեցին վերցնել այն, ինչի արդյունքում իրարանցում սկսվեց:
«Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը այսօր հայտարարություն է տարածել, որում «ցավում եւ ափսոսում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ թույլ է տվել որոշ ձեւակերպումներ եւ արտահայտություններ»:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով խաղաց ամենաանգլիական սպորտաձեւերից մեկը՝ մեծ թենիս, եւ պատասխանեց ռադիոկայանի հարցերին:
Ինչպես Հայաստանում բժշկական համակարգից դժգոհ բնակիչները, այնպես էլ շատ մասնագետներ հավաստում են, որ հասարակության կարծիքը բուժաշխատողների մասին այնքան էլ դրական չէ: Պատճառն այն է, որ կրթությունը շատ թանկ է, եւ շրջանավարտները բուհն ավարտելուց հետո աշխատում են ամեն գնով ետ բերել ծախսած գումարը:
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորանշանակ ղեկավար Սահակ Մինասյանը հերքում է Գյումրիի քաղաքապետի թեկնածու դառնալու իր հավակնությունների մասին լուրերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)` Լոռու մարզում իրականացրած ստուգումների կենտրոնում առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներն էին:
Հայ հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծում է, որ ցանկալի է, որպեսզի սիրիահայ համայնքը մնա Սիրիայում: Մանոյանը, ընդգծելով, որ Հայաստան գալ ցանկացողներին պետք է հնարավորինս օգնել, միաժամանակ համոզմունք հայտնեց, որ չպետք է թույլ տալ, որպեսզի դասական այդ համայնքը քանդվի:
Հուլիսի 25-ի լույս գիշերը «Սիրիական ավիաուղիներ»-ի օդանավով Հայաստան հասավ սիրիահայերի հերթական խումբը: Դամասկոսից եւ Հալեպից շուրջ 170 սիրիահայերից ոմանք այստեղ հաստատվելու մտադրությամբ են եկել, մյուսները` մի քանի շաբաթով` «մինչեւ իրավիճակը խաղաղվի»:
Հուլիսի 25-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները պահանջեցին դադարեցնել Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի հարեւանությամբ «Լոկալ Դիվելոփըրս» ընկերության կողմից իրականացվող շինարարությունը, ինչը հարուցել էր տեղի բնակիչների եւ հասարակական կազմակերպությունների դժգոհությունը:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ են կրում 228 կանայք ու անչափահասներ: Անչափահաս դատապարտյալների թիվը 16-ն է, մնացածը սպասում են դատարանի վճռին: 16 անչափահասներից մեկը դատապարտված է սպանության մեղադրանքով: Մյուսները հիմնականում գողության համար են ազատազրկվել:
Հուլիսի 25-ին մի խումբ ակտիվիստներ բողոքի ցույց էին անցկացնում «Արմավիա» ընկերության կենտրոնական գրասենյակի մոտ` պահանջելով հրաժարվել «ազգային ավիափոխադրողի» կարգավիճակից: եւ Ապրես Զոհրաբյանը բնորոշեցին:
Հուլիսի 25-ի ուշ երեկոյան օլիմպիական խաղերի հայաստանցի մասնակիցների մի խումբ մեկնեց Լոնդոն:
2011 թվականից մայրաքաղաքի 161 մանկապարտեզներն անվճար են, որի հետեւանքով գերծանրաբեռնվել են: Յուրաքանչյուր խմբում երեխաների թիվը հասնում է մինչեւ 45-ի:
Գլխավոր դատախազության շենքի մոտ հավաքված ցուցարարները պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը ՀԱԿ-ի չորս ակտիվիստների նկատմամբ:
Ծաղկաձորը մոտ 1200 բնակիչ ունի: Հիմնականում աշխատանք ունենում են ձմռան ու ամռան ամիսներին, երբ հանգստյան տներն ու հյուրանոցները բնակեցվում են: Սակայն բնակիչներն ափսոսում են, որ Ծաղկաձորում բոլոր տարածքները սեփականաշնորհված են, եւ զբոսնելու, բնությունը վայելելու երբեմնի անվճար վայրերն իրենց համար անմատչելի են:
Հասարակական կամ այսպես կոչված «էկո» շարժական զուգարանները Երեւան քաղաքում շատ չեն:
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը կսատարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանին:
Երեւանի քաղաքապետարանից հայտարարում են, որ արդեն մեկ շաբաթից ավելի մայրաքաղաքի 91 ավտոբուսներ համալրված են շարժական Wi-Fi սարքերով եւ ուղեւորներին անվճար ինտերնետ են մատակարարում: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի շրջայցի արդյունքում ոչ մի ավտոբուսում ինտերնետ կապ չկար:
Այս տարի Լոռու մարզում աշնանացան ցորենի բերքը նախորդ տարվա համեմատ կլինի մի քանի անգամ պակաս: Պատճառը ոչ միայն եղանակային վատ պայմաններն են, այլեւ կառավարության հատկացրած էլիտար սերմացուի որակը:
Չարենցավանի կենտրոնական հրապարակում արդեն չորրորդ օրը նստացույց անող մի քանի տասնյակ առեւտրականներ պնդում են, թե հարկային տեսչությունից զգուշացում են ստացել, որ եթե չանցնեն հարկային դաշտ, ձեռք բերելով հաշվիչ-դրամարկղային մեքենաներ, ապա կտուգանվեն: Քաղաքի տարբեր հատվածներում միրգ եւ բանջարեղեն վաճառող մարդիկ ասում են, որ չնչին եկամուտ են ստանում եւ չեն կարող ձեռք բերել դրամարկղային մեքենաներ: Հարկային տեսչության պետը հակադարձում է` ոչ հավասար պայմաններ են ստեղծվում կողք կողքի աշխատող մարդկանց համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը չի միանում կառավարությանն ու գլխավոր դատախազությանը «Հարսնաքարի» գործով քննչական մարմիններին հարցաշար ուղարկելու` ԱԺ աշխատանքային խմբի նախաձեռնությանը:
Հայ լավագույն դերասանուհիներից Գալյա Նովենցի մահվան բոթը ցնցել է շատ-շատերին։ Նա մեկ ամիս պառկած էր հիվանդանոցում, որտեղ եւ հուլիսի 22-ին վախճանվեց 75-ամյա հասակում։ Թատերագետ Լեւոն Մութաֆյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Գալյա Նովենցը իսկապես ֆենոմենալ երեւույթ էր ազգային կինեմատոգրաֆում»։
Կրթական ոլորտի օրենսդրությունում կատարված փոփոխությունների հետեւանքները սկսեցին ի հայտ գալ երկու տարի անց միայն։ 2010 թվականին ընդունվեց «Բարձրագույն կրթության» մասին եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, ըստ որի` մասնավոր բուհերը եւս պետք է ընդունելության քննությունները կազմակերպեն միասնական համակարգով: Արդյունքում մասնավոր բուհերի դիմորդների թիվը նվազել է 80-90 տոկոսով:
Գյումրիում առաջիկա ընտրությունների գլխավոր ինտրիգը Հանրապետականի որոշումը կարող է լինել։ Մամուլում ենթադրություններ կան, որ իշխող կուսակցությունը քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը: ՀՀԿ ղեկավար կազմն այս մասին դեռ որոշում չի կայացրել:
Վանաձորում ծաղկի տոնը առաջին անգամ սկսվել է մեծ շքերթով: Վանաձորցիները ուրախ են, որ տոնը 12 տարի անց կրկին վերականգնվել է:
Հայաստանում մեծ թենիսի համար պետությունը լուրջ միջոցներ չի ծախսում: Մինչդեռ խորհրդային տարիներին այս սպորտաձեւը զարգացած է, մտահոգվում են թենիսի հատուկենտ մնացած մարզիչները:
11-ամյա Րաֆֆին բնակվում է Ֆրանսիայում: Վաղ տարիքից սկսելով դաշնամուր նվագել, Րաֆֆին հայտնի է ջազ եւ բլյուզ ոճերում, հայտնի կատարողների ստեղծագործությունների յուրահատուկ մատուցմամբ:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Գյումրիում կայացած նիստում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից:
Երեւանի կրկեսի շենքի հիմնական մասը պայթեցվել է: Շենքում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել, եւ բացի արտաքին կառուցվածքից, ամբողջ շենքը քանդվել է,այն նորովի կառուցելու համար:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը հուլիսի 20-ին հայտարարությամբ են հանդես եկել հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ։
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 20-ին վճռեց անցած տարվա օգոստոսի 9-ից կալանավորված Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած նույն միջադեպի առնչությամբ մեղադրվող եւ չհեռանալու մասին ստորագրությամբ այն ժամանակ ազատ արձակված Արտակ Կարապետյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, իսկ Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի համար դատարանը վճռեց ՝ երկու տարվա ազատազրկում:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 20-ին Ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարել է, թե Հայաստանում անպատժելի մարդիկ չկան:
Սիրահայերին աջակցելու համար հուլիսի 20-ին Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ դրամահավաք է նախաձեռնել «Հայազն» միությունը: Նրանք այս կերպ ուզում են օգնել այն ընտանիքներին, որոնք բնակվելու տեղ չունեն եւ ապրում են ծանոթների կամ բարեկամների տներում:
Մոտ 5 տասնյակ առեւտրականներ անժամկետ նստացույց են սկսել Չարենցավանի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի առջեւ: Քաղաքի տարբեր հատվածներում միրգ եւ բանջարեղեն վաճառող մարդիկ տեղի հարկային տեսչությունից զգուշացում են ստացել, որ եթե չանցնեն հարկային դաշտ` ձեռք բերելով հաշվիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ), ապա կտուգանվեն: Զգուշացմամբ տրված եռօրյա ժամկետն ավարտվում է հուլիսի 20-ին:
Լեռնային Ղարաբաղի հինգերորդ նախագահական ընտրություններին մասնակցել է 72 հազար 833 մարդ կամ ընտրական իրավունք ունեցող անձանց 73.43 տոկոսը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընտրելու իրավունք ունեցող ԼՂ քաղաքացիները գնահատել են նախագահական ընտրությունների ընթացքն ու արդյունքերը:
Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով` գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է` ստանալով 47 հազար 85 ձայն կամ քվեների 66.70 տոկոսը։ Ընդդիմադիր թեկնածու, Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը ընտրությունները որակել է «ազատ, բայց ոչ արդար»:
Հուլիսի 20-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Բաքվի Հեյդար Ալիեւ կենտրոնում: Հրշեջները տեղայնացրել են կրակը, տուժածներ չկան: Մարման աշխատանքներին գործարկվել են 50 հրշեջ մեքենա եւ ուղղաթիռներ: Հրդեհի պատճառը դեռեւս անհայտ է:
Աոռղջապահության աշխատողների արհմիությունը մոտ 25 000 բուժաշխատողների անունից բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ պահանջելով ապահովել բուժաշխատողների անվտանգությունը:
Նիստին զուգահեռ Կառավարության շենքի դիմաց ցույց էր կազմակերպել «Հայազն» միությունը` պահանջելով մշակել այլ երկրներից հայրենիք եկածներին սատարելու հատուկ ծրագիր:
Սիրիայի կառավարության բանակի եւ ընդդիմության ուժերի մարտերը հուլիսի 19-ին Դամասկոսում կենտրոնացել են կառավարության շենքի մոտ, հաղորդում է Associated Press գործակալությունը: Ասադը երեկվանից հայտարարությամբ հանդես չի եկել, նրա գտնվելու վայրը պաշտոնական աղբյուրները թաքցնում են։
Լեռնային Ղարաբաղում 5-րդ անգամ նախագահ են ընտրում: 274 ընտրատեղամասերը բաց են առավոտյան ժամը 8-ից: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 98 909 է: Նախագահական ընտրություններին հետեւում է ավելի քան 100 դիտորդ 22 երկրներից:
The fifth presidential elections are underway Thursday at the Nagorno-Karabakh. All 273 polling stations in the country, and one polling station in NK’s Permanent Representation in Armenia, have opened their doors at 8am. The total number of eligible voters is 98,909.The elections are followed by around 80 observers from numerous countries and by an official delegation from Armenia. Three non-party affiliate candidates are running in the NK presidential elections: Incumbent NK President Bako Sahakyan, NK National Assembly MP Vitali Balasanyan and Arkadi Soghomonyan.
Գործադիրի նիստից րոպեներ առաջ կառավարության շենք ներխուժեցին բանակում մահացած մի քանի զինծառայողների ծնողներ, ովքեր գրեթե ամեն հինգշաբթի բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջեւ: Բանակում մահացած զինվորների մայրերը հանդիպում էին պահանջում վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ, ասում էին, որ դուրս չեն շենքից, մինչեւ պատասխան չստանան:
Հուլիսի 19-ին Նախագահականի առջեւ էին հավաքվել Կոզեռն թաղամասի բնակիչները: Հանրային գերակա շահ ճանաչված թաղամասում ապրող շուրջ 160 ընտանիք տարիներ շարունակ չի կարողանում իր բնակարանի հետ կապված որեւէ գործարք կատարել: Նրանք պահանջում եմ իրենց սեփականության վկայականներից հանել «իրացման գոտի» հասկացությունը: Բնակիչներին ընդունել եւ խոստացել են հարցը քննարկել:
Լոռու մարզի Մարց գյուղի թաղամասների մի մասն է գազաֆիկացված, ամբողջ գյուղը գազաֆիկացնելու համար այս տարի հատկացվել է 5 մլն դրամ: Սակայն, գազաֆիկացված թաղամասերում ապրողների միայն 30 տոկոսն է օգտվում գազից, ասում են, թե գազը ձեռնտու է ամռանը, ձմռան ամիսներին գերադասում են փայտ վառել:
1988 թվականի երկրաշարժից հետո Աշոցքում Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի նվիրատվությամբ կառուցված «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը արդեն շուրջ 20 տարի անվճար սպասարկում է հիվանդներին:
.
2011թ-ի տվյալներով՝ Հայաստանում կա 45 000 հաշվառած հոգեկան հիվանդ: Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի խոսքով, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց իրական թիվը մի քանի անգամ ավելի է: «Հասարակությունը պետք է ոչ թե օտարի, այլ ինտեգրի այս մարդկանց»,- ասում է Թորոսյանը:
«Այրուձին» Հայաստանում գործող ձիավարության ակումբներից ամենախոշորն է, այն սովորեցնում է նախնական ձիավարություն: Ակումբի հիմնադիր Գագիկ Փարադյանը աշակերտների համար ամառային արշավներ է կազմակերպում, որպեսզի նրանք, համակարգչի առջեւ նստելու փոխարեն բնությունից էներգիա ստանան:
Մոտ մեկ ամիս առաջ Երեւան-Վանաձոր, Երեւան-Վանաձոր ուղղությունները սպասարկող երթուղային տրանսպորտի ուղեվարձը թանկացել է 200 դրամով՝ 1200-ից դարձել 1400 դրամ: Ուղեւորները դժգոհ են, բայց այլընտրանք չունեն, մինչդեռ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը թանկացումը հիմնավոր է համարում:
ՏՏ ոլորտը ներկայացնող շուրջ 200 ընկերություններ հանդես էին եկել նախագահին եւ Ազգային Ժողովին ուղղված հայտարարությամբ, թե իրենք ցանկանում են ստեղծել Ինովացիոն նախարարություն: Սակայն Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը դեմ է այս գաղափարին:
Փաստաբան Վահե Գրիգորյանը իր գործով Եվրադատարանի կայացրած որոշումը համարում է «մեծ ապտակ» Հայաստանի քննչական մարմիններին ու դատախազությանը:
Գյումրիի քաղաքապետարանը հանրային լսում էր կազմակերպել այն մասին, թե քաղաքաշինական տեսակետից արդյո՞ք հարմար է Գյումրիի կենտրոնական հրապարակում կառուցապատում իրականացնել: Ըստ շրջանառվող լուրերի այդ հրապարակում բանկերից մեկը մասնաճյուղ է կառուցելու:
Այս տարվա սկզբին մոտ սոցիալական փաթեթներ տրամադրվեցին շուրջ 120 000 պետական ծառայողների, ովքեր հնարավորություն ստացան կազմակերպել իրենց հանգիստը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, մուծել երեխաների ուսման վարձավճարները կամ հիպեթեքային վարկերի տոկոսներ մարել: Սոցիալական փաթեթների համար պետբյուջեից այս տարի հատկացվել է 18 մլրդ դրամ:
Բնապահպանները ահազանգ էին հնչեցրել Աբովյան փողոցից հունվարին ապամոնտաժված կրպակների տեղում իրականացվող շինարարական աշխատանքների մասին:
Լոնդոնում մահացել է բրիտանական եւ համաշխարհային ռոքի լավագույն խմբերից մեկի` առասպելական Deep Purple-ի համահիմնադիր, ստեղնահար եւ երգահան Ջոն Լորդը։ Հեղինակ կատարող, երաժիշտ Վահան Արծրունու համոզմամբ՝ Ջոն Լորդի պես մարդիկ իրենց հետ տանում են նաեւ «երաժշտական որակ»:
«Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Այսօր Հայաստանի մոտ 500 հազար կենսաթոշակառուներից գրեթե 80 հազարն աշխատում են, սակայն նրանց մեծ մասն ասում է, որ բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում չէին աշխատի:
«Այն մարդը, ով որոշի կավին ձեռք տալ, կավագործությամբ զբաղվել, հեշտությամբ չի կարող թողնել այն», - նշում է Նարինե Փիլոյանը, ով մասնագիտությամբ կենսաբան է, բայց արդեն 6 ամիս է` կավագործությամբ է զբաղվում: «Կավը բնական նյութ է, այն հայտնի է արարչագործության սկզբից, երբ Աստված ստեղծեց երկիրը, ստեղծեց նաեւ հողը, իսկ կավը հողի մի տեսակ է», - հավելում է կավագործ Լուսինե Պողոսյանը:
Հուլիսի 14-ին Երեւանի Սիրահարների այգում Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված բացօթյա համերգին մասնակցել է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահի ավագ որդին՝ Պիեռ Սարկոզին, նույն ինքը՝ DJ Մոսեյը:
«Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ:
Խնձորեսկի հին ու նոր հատվածները միմյանց կապող օդային ուղիղ, բայց ճոճվող ճանապարհը 160 մետր է: Ճոճվող կամուրջը կշռում է 14 տոննա: Գյուղի այցելուները, զբոսաշրջիկները վախենալով են անցնում օդից կախված կամրջով, մինչդեռ գյուղի բնակիչները կասկածի տակ չեն դնում մետաղալարերի ամրությունը:
Արդեն երկրորդ անգամ Շուշիում անցկացվում է քանդակագործության միջազգային սիմպոզիում, որին մասնակցում են քանդակագործներ Իտալիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Բելառուսից, Լեռնային Ղարաբաղից եւ Հայաստանից:
Բնապահպանները բողոքում են, որ Ազգային ժողովը Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու համար օրենքում փոփոխությունն ընդունեց առանց իրենց հետ քննարկումների: Կառավարությունը Սեւանա լճից տարվա ընթացքում լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու իր նախաձեռնությունը պայմանավորում է Արարատյան դաշտի ոռոգման խնդիրներով: Մինչդեռ բնապահպանները նշում են, որ նման խնդիր չկա:
Հուլիսի 14-ին մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը 2-ից մինչեւ 6 տարի ազատազրկում պահանջեց անցած տարվա օգոստոսին Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մեղադրվող ՀԱԿ ակտիվիստների համար: Ամենամեծ պատժաչափը` 6 տարվա ազատազրկում, սպառնում է Տիգրան Առաքելյանին։
Տեւական ժամանակ է չի մարում Վահե Ավետյանի ողբերգական մահվամբ պայմանավորված հանրային ընդվզման ալիքը: Ձեւավորված խմբերը պահանջում են երեւույթի քաղաքական, իրավական եւ բարոյական գնահատականներ: Խորհրդարանի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության ձախողման շուրջ զրուցում են գրականագետ Վարդան Դեւրիկյանը եւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը:
Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ բռնկված փուչիկները լիցքավորված են եղել հրավտանգ մեթան գազով: «Դրանք լիցքավորվել են փոքրիկ գազի բալոններով։ Հայտնի է, թե ով է լիցքավորել, ինչպես, որտեղից, որ հասցեում։ Դրանք լիցքավորվել են կոնկրետ բնակարանում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանը:
Ազգային ժողովի 4 խմբակցություններին չհաջողվեց պատգամավորական 44 ստորագրություն հավաքել, ուստի «Հարսնաքար»-ի միջադեպի անռչությամբ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը ձախողվեց:
Քաղաքապետարանն էլ խոստանում է, որ ասֆալտապատման ընդհանուր աշխատանքները կավարտվեն մինչեւ սեպտեմբեր:
Աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը համարվող Ուզբեկաստանում հիմա էլ ոմանց պարտադրաբար ստիպում են ամուսնանալ, միայն թե իրականանա նախագահ Իսլամ Քարիմովի աղջկա ծրագիրը՝ մեկ տարում 1000 հարսանիք կազմակերպելու վերաբերյալ։
Կարբի գյուղի բնակիչներից շատերը չեն կարողանում լուծել իրենց առողջական խնդիրները՝ բժիշկներին չվստահելու եւ գումար չունենալու պատճառով: Փորձագետները համոզված են, որ հարցը կլուծվի միայն այն դեպքում, եթե Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրությունը լինի բոլորի համար:
Մինչ Աժ-ում շարունակվում էր արտահերթ նիստ հրավիրելու պահանջով ստորագրահավաքը, խորհրդարանի մուտքի մոտ ընթանում էր բողոքի ակցիա. «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամները փորձում էին ճնշում բանեցնել պատգամավորների վրա բավարար թվով ստորագրություններ հավաքելու համար:
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Գյումրիի «Շիրակ» ակումբը առաջին անգամ պատմության մեջ դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ՝ հուլիսի 12-ին սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1։1 հաշվով ավարտելով հանդիպումը Մոնտենեգրոյի փոխչեմպիոն «Ռուդար» ակումբի հետ։ Գյումրիի քաղաքային մարզադաշտում իսկական տոնախմբություն էր, երկրպագուների մեծ թիմ էր եկել «Շիրակ»-ին աջակցելու։
Համաշխարհային կինոարվեստում ունեցած նվաճումների եւ իր ֆիլմերում համամարդկային բարձրագույն արշեքների քարոզչության համար հուլիսի 12-ին «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ փառատոնի շրջանակներում ռուս անվանկի կինեռեժիսոր Ալեքսանդր Սակուրովը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում արժանացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի սահմանած «Եղիցի լույս» մրցանակին:
Շարժման անդամներից, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, հուլիսի 12-ին անդրադառնալով նախաքննական մարմինը ներկայացնող Արսեն Այվազյանի՝ օրերս հնչեցրած գնահատականներին, ասաց, թե արդեն իսկ այդ պաշտոնյայի հայտարարությունները ցույց են տալիս, որ հանրապետական պատգամավոր, հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի շուրջ նախաքննական մարմինը ուղղորդված քննություն է իրականացնում։
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային թիմը հուլիսի 12-ին սեփական հարկի տակ կխաղա Մոնտենեգրոյի փոխչեմպիոն «Ռուդար»-ի հետ՝ Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլ անցնելու համար:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին: «Թե այստեղ, թե Բաքվում ես ունեմ նույն ուղերձը` հակամարտությունը պետք է լուծել խաղաղությամբ»,- հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս»-ի գործով դիմել է դատարան։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքում Օսկանյանը վիճարկում է քրեական գործ հարուցելու՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության որոշումը եւ խնդրում է այն վերացնել։
Հուլիսի 11-ին Սարդարապատի հուշահամալիրում անցկացվեվ ավանդական տոլմայի փառատոնը: Մոտ 25 տաղավարդների մոտ կարելի էր համտեսել տոլմայի 100-ից ավելի տեսակներ՝ տարբեր բաղադրատոմսերով: Անվճար տոլմա համտեսելու համար անգամ հերթեր էին գոյացել, որոշ տաղավարներ սկսել են տոլմա վաճառել:
2013 թվականի ավարտին Երեւանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող շքեղ կրկես: 1962 թվականին կառուցված կրկեսի շենքում, որը գտնվում էր անմխիթար վիճակում, անցած տարվանից շինարարական աշխատանքներ է իրականացնում «Տաշիր Գրուպ» ընկերությունը։ Իրականացվելիք ներդրումային ծրագրի արժեքը գնահատվում է 6 միլիոն դոլար։
Հայաստանը փոխվում է բոլոր ոլորտներում. 2010 թվականին իմ բացահայտած Հայաստանը այսօրվա Հայաստանը չէ, հուլիսի 11-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, ով դեսպանի պաշտոնը ստանձնել է 2010 թվականից:
ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:
Իջեւանի քաղաքապետարանում ձեւավորվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է հուլիսի 9-ի փոթորկի հետեւանքով քաղաքին հասցված վնասը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 11-ին Ստեփանակերտում կրկին անգամ հայտարարեցին, որ բանակցությունների որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին:
«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը հարազատները անհամբերությամբ ու անհանգստությամբ էին դիմավորում Սիրիայից Հայաստան ժամանողներին։ «Սիրիական ավիաուղիների» Հալեպ-Երեւան չվերթով այս գիշեր Հայաստան ժամանեցին ավելի քան 300 սիրիահայեր: Հուլիսի 9-ից վերաբացվել է նաեւ «Արմավիա» ընկերության Երեւան – Հալեպ – Երեւան չվերթը, որը չէր գործում մարտի 25-ից։
«Շեդեւր» պատկերասրահի եւ «Բարձր արվեստ» կենտրոնի նախաձեռնությամբ «Արթ Մոնակո էքսպո 2012» հեղինակավոր ցուցահանդեսին ներկայացված Երվարդ Քոչարի տարածանկարն արժանացել է գլխավոր մրցանակին: Հայաստանը այս հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցում էր առաջին անգամ:
Հուլիսի 11-ի առավոտից «Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղու մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ են հայտարարել: Վարորդներն ասում են, որ արդեն մոտ վեց ամիս է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բարեգործական անվճար ավտոբուսների պատճառով տուժում է իրենց գործը:
Տաթեւի վանական համալիրը Հալիձոր գյուղին կապող«Տաթեւեր» ճոպանուղին գործում է շուրջ երկու տարի: Աշխարհում ամենաերկարը համարվող այս ճոպանուղու երկարությունը 5.7 կիլոմետր է, առավելագույն արագությունը` ժամում 37 կիլոմետր, մեկ ուղղությամբ ուղեւորության տեւողությունը` 11 րոպե: Տաթեւի վանքի մոմավաճառի խոսքով՝ ճոպանուղու գործարկման արդյունքում քառապատկվել է վանքի այցելուների թիվը:
Հայտնի գործարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննվել է որպես վկա։ Այդ մասին հուլիսի 10-ին լրագրողներին հայտնեց նախաքննական մարմինը ներկայացնող` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի վարչության պետ Արսեն Այվազյանը։
Ծաղկաձորի հանգստի գոտիներում գները նախորդ տարվա համեմատ չեն փոխվել: Ամառային հանգստի սեզոնն արդեն բացվել է մոտ մեկ շաբաթ առաջ: Սակայն հանգստյան տներն ու հյուրանոցները, տարբեր տվյալներով, միայն 25-30 տոկոսով են զբաղված:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ կմնա միջամտել «Հարսնաքար»-ի գործին: Նա մերժել է այս գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպում կազմակերպելու՝ խորհրդարանական 4 խմբակցությունների դիմումը։
Ղարաբաղյան պատերազմի վետերան, գյումրեցի Հովհաննես Շեկոյանը ոտքեր չունի, սայլակի օգնությամբ է տեղաշարժվում: Նպաստ ու տարբեր օժանդակություններ հայցելու փոխարեն որոշել է փոքր բիզնեսով զբաղվել: Բիզնեսի մեկնարկին մեկ ամսում 5000 դրամի եկամուտ է ստացել, սակայն հարկային մարմիններից եկել ու երեք անգամ ավելի հարկ են պահանջել: Շեկոյանը փակել է բիզնեսն ու հիասթափությունները կիսել լրագրողի հետ:
Ըստ Reuters լրատվական գործակալության` օնլայն քվեարկություններով պարզվել է, որ շուրջ 157 հազար գերմանացիներ ցանկանում են, որ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ժխտելը անօրինական համարող օրենք ընդունի: Մինչդեռ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է հազարավոր գերմանացիների առաջարկը։ Գերմանուհի հայտնի իրավապաշտպան, «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար Թեսա Հոֆմանը դժգոհ է դրանից:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել 2012 թվականի հունվարի 13-ի աղմկահարույց վրաերթի գործով տուժող ճանաչված Աշոտ Ֆրանգուլյանին սուտ մատնության մեղադրանքով: Ֆրանգուլյանի ցուցմունքների հիման վրա Հայկ Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է:
Հայաստանում առաջիկայում կներդրվի լատինական նոտարիատի մոդելը, որի հետեւանքով կթանկանան նոտարական ծառայությունները:
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ ավանդաբար փառատոնի բարձրագույն պարգեւը` «Փարաջանովյան թալեր» են հանձնում պատվավոր հյուրերից ու մասնակիցներից ոմանց` համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի վաստակի համար: Այս տարի այդ բարձրագույն պարգեւին արժանացան իսպանացի անվանի կինոռեժիսոր Վիկտոր Էրիսեն ու վրացի հանրահայտ կինոռեժիսոր Էլդար Շենգալայան:
Ռուսաստանի հարավում` Կրասնոդարի երկրամասում շաբաթավերջին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետեւանքով տուժել են նաեւ հայեր:
Հուլիսի 9-ին Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան եւ դիտորդ Արման Վեզիրյանին եւ ներողություն է խնդրել նախօրեին նրան «Հարսնաքար» ռեստորանում հարվածելու համար: Իրավապաշտպան Արման Վեզիրյանի վկայությամբ` կիրակի օրը, երբ ինքը մոտեցել է «Հարսնաքար» ռեստորանի մուտքին` լուսանկարելու համար, Ռուբեն Հայրապետյանը պահանջել է հեռանալ, ապա մոտեցել է, հայհոյել եւ ապտակելով գետնին տապալել իրեն։
Armen Nazarian is getting ready to compete in his third Olympics, which he says is likely to be his last. If he brings home the gold, he'll be only the second Armenian to do so. Produced by Karlen Aslanyan, RFE/RL’s Armenian Service
Հուլիսի 8-ին Մոսկվա կինոթատրոնում Համո Բեկնազարյանի «Շոր և Շորշոռ» ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվեց «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Մեկ շաբաթ կինոսերները հնաարվորություն կունենան դիտելու փառատոնի ծրագրում ընդգրկված շուրջ 170 լիամետրաժ, կարճամետրաժ խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր:
Բեռլինում Հայաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա անցկացրին Գերմանիայում ապրող հայերը՝ պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատժել ՀՀԿ ներկայացուցիչ, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
Հուլիսի 8-ին ստիկաններն թույլ չտվեցին զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի առջեւ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ եւ մոմավառություն կատարել։ Ինչը հանգեցրեց բախման ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Հուլիսի 8-ին ցուցարարները չկարողանալով մոմավառության իրականացնել «Հարսնաքար» ռեստորանի մոտ, երթով, ոստիկանների ուղեկցությամբ, շարժվեցին դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն։ Այստեղ նրանց նույնպես դիմավորեցին ավելի քան հարյուր ոստիկաններ, ովքեր երկու շարքով պատ էին կազմել Ռուբեն Հայրապետյանի տան շուրջը։
Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում փռված ավանդական կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված է շուրջ 170 լիամետրաժ, կարճամետրաժ խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր:
Հուլիսի 8-ին Սբ Զորավոր եկեղեցում ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ տրվեց «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Ծիրանօրհնեքի արարողությունից հետո եկեղեցու բակում փառատոնի հյուրերն ու երեւանցիները օրհնված ծիրան համտեսեցին:
Մոտ չորս ամիս տեւած ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսեց իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը: Հուլիսի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանից Կոսովո մեկնեց 35 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումը:
Երեւանի տուրիստական գործակալություններից մեկի տնօրենի հավաստամամբ իրենց գործակալություն դիմող Թուրքիայում հանգստանալ ցանկացող հայերի թիվը գրեթե 50 տոկոսով նվազել է:
ԼՂ Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում եւս տեղի կունենան ընտրություններ, սակայն գառնաքարցիները շարունակում են ապրել իրենց առօրյա գործերով եւ ընտրություններին մեծ նշանակություն չեն տալիս:
Հուլիսի սկզբին ընդունելության քննությունները մեկնարկել են նաեւ արվեստի բուհերում: Դերասան դառնալ ձգտողների թիվը այս տարի եւս շատ է:
Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: Այս մասին հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց անձամբ Շահնազարյանը:
Երեւանի Մաշտոցի այգու համար երեք ամիս պայքարող ակտիվիստները հուլիսի 5-ին կազմակերպել էին հանրային այգու խորհրդանշական բացում: Այն նշանավորվեց սահմանադրական իրավունքի մասին ակտիվիստների ելույթներով: Նրանք ասում են, որ այգում 90 օր պայքարել են հենց Սահմանադրության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար:
Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին արդեն հայտարարել են նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը («Ժառանգություն») եւ լրագրող Արտակ Եղիազարյանը:
Հայաստանի սահմանադրությունը վատը չէ, բայց բարեփոխման կարիք ունի, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։ Նրա խոսքով, երկրի մայր օրենքում ամրագրված շատ կետեր այսօր չեն կիրառվում։
1971-ին կառուցված, երեւանցիների շրջանում առավել հայտնի որպես Երգչախմբային ընկերության շենքի բնակիչներին այսօր բողոքում էին շենքի նկուղում իրականացվող շինարարության դեմ, որն ընդգրկում է 400 քմ տարածք: ինչպես բնակիչները, այնպես էլ տարածք այցելած պաշտոնյաները պնդել են, որ շիրարաությունն ապօրինի է, սակայն այն շարունակվում է՝ հիմնականում գիշերային ժամերին:
Լեռնային Ղարաբաղի 5-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2 շաբաթից: Նախընտրական քարոզարշավին մասնակցում է 3 թեկնածու: Առաջադրված 4-րդ թեկնածուն քարոզարշավ չի իրականացնում:
Հայ ամենասիրված դերասաններից մեկի` Մհեր Մկրտչյանի ծննդյան 82-ամյակի առթիվ գյումրեցի մշակույթի գործիչները հուլիսի 4-ին ծաղիկներ են դրել քաղաքի Թատերական հրապարակում Մկրտչյանի արձանին, ապա այցելել տաղանդաշատ դերասանի տուն-թանգարան:
Դավիթ Շահնազարյանը գազանաբարո սպանություն է որակում «Հարսնաքար» ռեստորանում զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքացիները հիմնականում դժգոհում են, որ Սահմանադրության դրույթները ամբողջությամբ չեն գործում Հայաստանում։
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը 1999 թ-ից գործող հատուկ տիպի ներառական մանկատուն է, որտեղ մտավոր եւ ֆիզիկական արատ ունեցող մոտ 95 երեխաներ կան:
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը 2013 թվականի նախագահական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը:
Ուկրաինայում լեզվական քաղաքականությանը վերաբերող օրենքի փոփոխությունը լարված իրավիճակ է ստեղծել, երեկվանից բողոքի ցույցերը չեն դադարում:
Արմավիրի մարզի գյուղացիներն ասում են, թե աշխատում են, փող ստեղծում, սակայն այսօր «փողի մեջ զորություն չկա...»՝ իրենց աշխատանքի արդյունքը չեն տեսնում:
Եվրամիությունը որոշել է 25 տոկոսով ավելացնել իր տարեկան ֆինանսական աջկացությունը Հայաստանին, եւ 2012 թվականի համար Հայաստանը Եվրամիությունից կստանա 15 միլիոն եվրոյի աջակցություն: Այս մասին հուլիսի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարեց Եվրամիության Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:
Խորհրդարանական 4 խմբակցություններ` «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը, Ազգային ժողովի նախագահից պահանջում են սեղմ ժամկետներում հանդիպում կազմակերպել «Հարսնաքար»-ի գործով պատասխանատու իրավապահների հետ:
Չնայած հուլիսի 3-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, այդուհանդերձ բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին խորհրդարանի առջև` պահանջելով քրեական գործի մեջ ներգրավել Հայրապետյանին որպես կասկածյալ:
Հանրապետականը չի քննարկել եւ չի էլ քննարկելու Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու խնդիրը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՀ քաղաքացու նվազագույն աշխատավարձը պաշտոնապես 32,500 դրամ է: Մինչդեռ Առողջապահության նախարարությունը 2012 թվականի առաջին եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղ է սահմանել 55,327 դրամը: Փաստորեն նախորդ տարիների անհամապատասխանությունն այս տարի էլ չի կրճատվել:
Կառավարության կողմից մի քանի տարի շարունակ տրվող այն խոստումը, թե Վանաձորի քիմիական գործարանը առաջիկայում կսկսի պարարտանյութեր արտադրել, իշխանությունները մտադիր են իրականություն դարձնել այս տարվա օգոստոսին:
Հուլիսի 2-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդիսավորությամբ նշեց Միացյալ նահանգների անկախության 236-ամյակը: Հանդիսությանը հրավիրված էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր:
Երեւանում մեկնարկել է բուհերի ընդունելության քննությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են բանակից զորացրվածները, օտարերկրյացիները, ինչպես նաեւ առաջին փուլին հարգելի պատճառով չներկայացածները: Քննություններին մասնակցել են մեծ թվով ջավախահայեր:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012-ի առաջին 5 ամիսներին հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակին առնչվող տվյալները: Համաձայն հրապարակված տվյալների` տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7.4 տոկոսով ավելացել է:
Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները բողոքի երթ անցկացրեցին Երեւանում: Մայրաքաղաքի փողոցներով անցնելով՝ մասնակիցները անցորդներին, շենքերի պատուհաններից նայողներին պատմում էին, որ ծեծի հետեւանքով մարդ է մահացել:
Հուլիսի 2-ին Ավետյանների տուն տանող ճանապարհը գերծանրաբեռնված էր: Հարյուրավոր մարդիկ գալիս էին վերջին հրաժեշտը տալու դաժան ծեծի հետեւանքով մահացած զինվորական բժշկին: Ավետյանի դին ուղեկցում էին զինվորական շարասյունը եւ նվագախումբը:
«Ազատություն» ռադիոկայանը զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության մասին զրուցել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Օրենքի խախտմանը մենք այլ օրինախախտմամբ չպետք է պատասխան տանք, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված եւ մահացած Վահե Ավետյանի դեպքին, ինչպես նաեւ զինվորական փոխգնդապետի կողմից «Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձին:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, արտաքին ուժերն այսօր միջամտում են Դաշնակցության ներքին գործերին:
Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչները պնդում են, թե գյուղի ծերերն այսօր ավելի առողջ են եւ ավելի քիչ են դիմում բժշկի, քան ջահելները: Պատճառն ըստ իրենց այն է, որ իրենց երիտասարդ տարիներին անարատ սնունդ են կերել, մաքուր օդ շնչել: Պատճառներից գլխավորն էլ, սակայն, համարում են այն, որ խուսափում են բուժհաստատություն դիմել ու բախվել բուժծառայությունների բարձր գներին:
Երեւանի Կասյան փողոցում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի մինչեւ տարեվերջ` շաբաթ եւ կիրակի օրերին:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամներն ու բազմաթիվ այլ քաղաքացիներ հուլիսի 1-ին մասնակցեցին Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությանը:
Նախօրեին Հարսնաքար ռեստորանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները հուլիսի մեծ թվով 1-ին ավելի հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով 2 շաբաթ առաջ ռեստորանում տեղի ունեցած միջադեպի առիթով պատժել բոլոր մեղավորներին, այդ թվում ռեստորանի սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: