Վերջին օրերին բանակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ «Հրապարակ»-ի խմբագրականը գնահատում է. - « Սա այն դեպքն է, երբ հասարակությունը պետք է արթնանա, պետք է հասկանա, որ այսպես շարունակվել չի կարող։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է ցավա ու սգա այնպես՝ կարծես իր հարազատ զավակը կամ եղբայրն է զոհվել։ Եվ պետք է անողոք ու դաժան լինել այս վիճակի պատասխանատուների նկատմամբ»։