«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան
«Քարոզարշավի ընթացքում նկատվել է արտաքին ուղղակի ճնշում». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարը հայտարարել է, որ ընտրությունները լավ կազմակերպված էին։ Սակայն, ըստ նրա, «քարոզարշավի ընթացքում նկատվել է արտաքին ուղղակի ճնշում՝ ուժգնացող առևտրային սահմանափակումների և անվտանգային սպառնալիքների տեսքով, որոնք ուղղված էին ընտրողների վրա անհարկի ազդեցություն կիրառելուն ի օգուտ ընդդիմության»։ «Մյուս կողմից՝ մենք տեղական մակարդակում պետական վարչական ռեսուրսների համակարգային չարաշահման դեպքեր չենք արձանագրել», - նշել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարը։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատմամբ՝ քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների սրման և անվտանգության սպառնալիքների տեսքով, ինչը նպատակ ուներ անհարկի կերպով ազդել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի։
«Քարոզարշավը եղել է խիստ հակադրական՝ բաժանարար հռետորաբանությամբ և ընտրակաշառքի ու այլ ընտրական խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, ինչը հանգեցրել է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական գործերի հարուցման, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ զերծ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցությունից», - նշեց ԵԱՀԿ հատուկ կոորդինատոր Ֆարահ Քարիմի։
Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «այս ամենը, ինչպես նաև պետական հատվածի աշխատողների վրա ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցության միջոցառումներին, և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումները, առաջացրել են մտահոգություններ քարոզարշավ իրականացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ»:
Նախօրեին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ: Ըստ ԿԸՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 727 հազար 827 ձայնով (49.825 տոկոս), «Ուժեղ Հայաստանը»՝ 340 հազար 88 ձայնով (23.281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայնով (9.934 տոկոս):
IRI․ Հայաստանի քաղաքացիները հստակորեն ձգտում են եվրոպամետ ապագայի
Միջազգային հանրապետական ինստիտուտը խորհուրդ է տալիս, որ պաշտոնյաները շարունակեն ջանքերը քվեների գնման սխեմաները նվազեցնելու և քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ուժեղացնելու ուղղությամբ, ինչը կօգնի շարունակել Հայաստանի ժողովրդավարական նպատակների առաջխաղացումը
IRI-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը խոսեց արտաքին միջամտությունից՝ սլաքներն ուղղելով դեպի ՌԴ.
«Ընտրությունների արդյունքները, ինչպես նաև մեր նախընտրական հարցումները, ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները հստակորեն ձգտում են եվրոպամետ ապագայի»,-  ասաց Նիքսը՝ ընդգծելով՝ ՀՀ-ի ընտրական համակարգը դիմակայեց արտաքին միջամտության լայնածավալ փորձերին:
Պատվիրակությունը շարունակելու է դիտորդական առաքելությունը կատարել հետընտրական զարգացումներն ուսումնասիրելու համար, իսկ վերջնական զեկույցը կհրապարակվի առաջիկա շաբաթներին, որն ավելի խորը վերլուծություն և առաջարկներ կներառի՝ ապագա ընտրական գործընթացը բարելավելու համար:
Քոչարյանը չի մասնակցի քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին
Անկլավների թեման քարոզարշավի օրակարգում. Տիգրանաշենում պնդում են՝ «ոչ մեկը չի եկել, մեզ ոչ մի բան չեն ասել»
«Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Տիգրանաշենը հանձնելու է, սա չափազանցություն չէ», - ասել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ... Հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք», - նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քարոզարշավի ընթացքում հնչած հայտարարություններից այն կողմ՝ Տիգրանաշենում ապրողների պնդմամբ՝ ո՛չ ընդդիմությունից, ո՛չ իշխանությունից մարդ ոտք չի դրել իրենց գյուղ... թեև և՛ իշխող ՔՊ-ն, և՛ Տիգրանաշենի կորուստը գուժող ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Վայոց ձորում քարոզարշավ իրականացնելիս անցել են փոքրիկ գյուղի կողքով։
«Ոչ մեկը չի եկել, մեզ ոչ մի բան չեն ասել, որ գյուղը հանձնում են կամ չեն հանձնում», - ասաց բնակիչներից մեկը:
Չտեսանկարահանվելու պայմանով մեկ այլ բնակիչ էլ ասաց. «Եթե Տիգրանաշենը տվեց, պիտի Արծվածենը տան, ես մեծ հաճույքով կգնամ Արծվաշեն, որովհետև բնությունով հարուստ տարածք է, լիճ կա, ավելի մեծ տարածք է, քան Տիգրանաշենը»:
Ադրբեջանական մեդիան ու փորձագիտական դաշտը թեման վերջերս դարձյալ ակտիվացրել է: Բաքուն շարունակում է պնդել, որ Քյարքին «Ադրբեջանի անկլավ» է և պետք է վերադարձվի սահմանազատման գործընթացի շրջանակում։
«Հայաստանին կա վարչապետ, էդ մարդուն անցյալ տարի հարց են տվել՝ «Տիգրանաշենի հարցը ո՞նց կլինի», մարդն էլ ասաց՝ «քարտեզը դնելու ենք, նայելու ենք, թուրքն էլ, մենք էլ, եթե իրանցը եղավ, Քյարքին տալու ենք», չի ասում՝ Տիգրանաշեն: Ես ի՞նչ ասեն, էլ դրանից բարձր ի՞նչ ասեմ», - նշեց բնակիչներից մեկը:
Բարդ իրավիճակ է, եզրահանգեց 90-ականներից այստեղ տուն-տեղ դրած, մրգերի այգի տնկած տարեց տղամարդը, որը թույլատրեց նկարահանել միայն կանաչով հարուստ տնամերձը: Եթե սա էլ պիտի կորչի... չավարտելով միտքը շարունակեց՝ 40 տարիների ընթացքում 2 տուն ձեռքից տարել են. «Երկու հատ տուն եմ կորցրել, 2000 դրամ պետական աջակցություն չեմ ստացել: Եկել եմ այստեղ, հիմա մեկը գալիս տենց է ասում, սենց է ասում, ի՞նչ անենք, մենք ո՞վ ենք: Ստեփանակերտում մարդ է եղել մի ապակուն 6000 փող է տվել, իմ եղած-չեղածս 6000 դոլար փող չի կազմի, եթե ինքը կարողացել ա դուրս գա, գա ստեղ ապրի, մենք էլ կապրենք էլի մի ձև»:
Հնաբնակներից լավատես է Ազատուհի Հովհաննիսյանը։ Գյուղում շշուկներ կան, թե միակ դպրոցը փակվելու է։ Հարևան Սևակավանում նորն են կառուցել, այս գյուղում էլ 2 աշակերտ է մնացել։ Բայց տիկին Ազատուհին ուզում է հավատալ, որ թեկուզ 1 երեխայի համար հին դպրոցը կմնա...Կարևորը, ըստ տիկնոջ, խաղաղություն է...
Մտահոգություններից մեկն էլ այն է, որ Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի, որովհետև այնտեղով անցնում է դեպի Սյունիք տանող հիմնական ճանապարհը:
«Ես շատ եմ եղել Կապանում ու տեսել եմ, որ այնտեղ էլ ադրբեջանցիները կանգնած են, մեր վարորդները գնում են անցնում են, գալիս են, իմ եղբայրը հազար անգամ զանգել, ասել է՝ թուրքերի միջով եմ անցնում, անցնեմ՝ կզանգեմ: Հա ի՞նչ կա, պետք է վերջապես էդ խաղաղությունը լինի, թե՞ չէ», - ասաց Ազատուհի Հովհաննիսյանը:
Հարևաններով այս թեմայի շուրջ աշխատում են չզրուցել... ժայռերի մեջ տեղավորված, մայրաքաղաք Երևանից մոտ 110 կմ հեռավորության վրա գտնվող այս փոքրիկ գյուղի կյանքը քաղաքական օրակարգից դուրս են ուզում պահել...
Միրզոյանն ու Սիմոնյանն արձագանքում են ռուսական կողմից հնչող հայտարարություններին
«Եթե խնդիրներ են լինում, կաշխատենք գործընկերային, առողջ, կառուցողական քննարկման մթնոլորտում հարցերին լուծումներ տալ: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, իհարկե, բոլոր հարցերին էլ լուծումներ կտրվեն»,- շեշտեց նախարարը:
Մոսկվայից կոշտ քննադատում են Հայաստանի կառավարության քայլերը, մասնավորապես, Եվրամիությանը մերձենալու ձգտումները, դրանք որակելով ոչ դաշնակցային: Ավելին՝ անձամբ նախագահ Պուտինն էր հորդորել արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև:
Վարչապետը, որ քարոզարշավի պատճառով ԵԱՏՄ առաջիկա նիստին չի մասնակցելու, պնդում է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա, Երևանն էլ Մոսկվայի շահերին վերաբերվում է հարգանքով: Ռուսական կողմից, մինչդեռ, ոչ դաշնակցային են համարում մի շարք քայլեր, վերջինն էլ՝ Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն են նշում:
Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրերի մասին ևս պարբերաբար հաղորդում է ռուսական կողմը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե պետք է խուճապի մեջ հայտնվել միայն այն պատճառով, որ որոշ կազմակերպություններ, որոնց նպատակն է ապրանքի որակը ստուգել, սկսում են ստուգմներ իրականացնել.
«Պետք չէ խուճապի մեջ ընկնել, փորձել դրա շուրջ աղմուկ բարձրացնել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա հիմնականում կապված է պրոռուսական քաղաքական ուժերի հայտարարություններով: Այն, ինչ Գագիկ Ծառուկյանն է անում, կալուգացի Սամոն է անում, Քոչարյան Ռոբերտն է անում, նրանք հրահրում են, էսպես ասած, փարոսիկներ են հանդիսանում: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանում էնքան չեն տիրապետում իրավիճակին, որ փորձելու են դա իրականության մեջ երկարատև ինչ- որ բան դարձնել: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք էդ կոնյակը հո նվեր չե՞նք տալիս տալիս, իրենք էդ կոնյակը գնում են, սպառում են, գումար են աշխատում, և նույնը ծաղիկներին է վերաբերում և միևնույն ժամանակ, նման դեպքեր քանի անգամ են եղել»:
Սիմոնյանն ընդգծեց, որ իր ռուս գործընկեր Վալենտինա Մատվիենկոյի հետ գործընկերային լավ հարաբերություններ ունի և, որ որևէ խնդրի շուրջ չեն զրուցել.
«Իմ ավագ ընկերն է, իմ լավ գործընկերն է, ես հարգալից վերաբերմունք ունեմ իր նկատմամբ, ինքը ինձ չի զանգել, ինքը ինձ ոչ մի բան չի ասել, մենք պայմանավորվել ենք, որ եթե նման բան լինի, ինքը ինձ կզանգի, կասի, ես իր խոսքին հարգանքով եմ վերաբերվում: Ես կարծում եմ, որ նման սրացումները կարող են ունենալ բազմաթիվ պատճառներ՝ Ուկրաինայի հետ տեղի ունեցող իրադարձությունները կարող են դրա վրա ազդել, վերջին համաժողովը կարող է նյարդ առաջացրած լինի, ՀՀ-ում ընտրությունների պրոցեսը, ընտրությունների պրոցեսում պրոռուսական ուժերի ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև վերջին հարցումները կարող են դրա պատճառ լինել, որովհետև ակնհայտ է, որ բոլոր նորմալ կազմակերպությունների հարցումներում, ինչպես նաև մթնոլորտից երևում է, որ Հայաստանում իշխանությունը շատ մեծ աջակցություն ունի, խաղաղության պրոցեսը կարող է...բազմաթիվ են, մի բան չի կարելի բերել որպես պատճառ»,- շեշտեց ԱԺ նախագահը։
Որքանո՞վ է ռացիոնալ վարորդական իրավունքից զրկվածներին վարչապետի առաջարկած լուծումը
Բաքվի դժգոհության ֆոնին Նիդերլանդների դեսպանը հուսով է՝ խորհրդարանի որոշումները չեն ազդի Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա
Ապրիլի 16-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատն ընդունել էր պատգամավոր Դոն Սեդերի երկու առաջարկները հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ։
Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էին կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները։ Բելգիայի Ներկայացուցիչների պալատն էլ Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձևեր էր ընդունել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեսպանների հանդիպումների ընթացքում խիստ բողոք է ներկայացվել երկու երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են որպես «հերթական անպատասխանատու փորձ՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի խաթարմանը»։
Դեսպան Մարիան դե Յոնգն, ըստ ադրբեջանական մամուլի, այսօր պարզաբանել է, որ խորհրդարանը գործում է կառավարությունից անկախ։
«Ես դա հասկանում եմ։ Կցանկանայի մի փոքր ավելի մանրամասն բացատրել մեր երկրում իշխանությունների բաժանման համակարգը։ Մեր խորհրդարանը գործում է կառավարությանից անկախ։ Մենք չենք կարող դրա վրա ազդել։ Մենք կարող ենք միայն տեղեկատվություն տրամադրել, բայց նրանք որոշումներ են ընդունում ինքնուրույն։ Խորհրդարանը բաղկացած է 150 անդամից և արտացոլում է հասարակության տարբեր կարծիքները»,- նշել է դեսպանը։
Ապրիլի 20-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ էր արել բելգիական և նիդերլանդական կողմերին արդյունավետ միջոցներ ձեռնարկել իրենց խորհրդարաններում «հակաադրբեջանական խմբերի» գործողությունները կանխելու համար, որոնք վնասում են երկկողմ հարաբերությունները։
Դիվանագետ Մարիան դե Յոնգը, ըստ ադրբեջանական մամուլի, այսօր ասել է, թե Նիդերլանդների խորհրդարանում նկատվում է միտում, երբ ավելի բարձր է լսվում հայամետ ուժերի ձայնը.
«Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ Նիդերլանդներում կա բավական մեծ ադրբեջանական համայնք։ Հնարավոր է՝ ապագայում այն նույնպես ներկայացված լինի Նիդերլանդների խորհրդարանում։ Մեզ համար խորհրդարանը քննարկումների հարթակ է»,- ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով «կարծիքի» համար և ընդգծելով, որ իր առջև դրված խնդիրները չեն փոխվել։
Մարիան դե Յոնգը նշել է նաև, որ Նիդերլանդները հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, երկխոսություն են վարում երկու երկրների հետ, աջակցում տարածաշրջանում խաղաղության գործընթացին։
Նա հույս է հայտնել, որ խորհրդարաններում ընդունվող փաստաթղթերը չեն ազդի միջկառավարական հարաբերությունների վրա։
«Ինչպես ես եմ տեսնում, Եվրամիությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում նույնպես ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում։ Եվրահանձնակատար Կոսը, հատուկ ներկայացուցիչ Գրոնոն, Կոստան և այլ բարձր պաշտոնյաներ բոլոր այցերի ընթացքում կրկնում են նույն ուղերձը՝ մենք այստեղ ենք խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Մենք այստեղ ենք՝ օգնելու, և պատրաստ ենք աջակցել այն ձևաչափով, որը դուք նպատակահարմար կգտնեք։ Այսպիսով, ես կասեի, որ այս հարցը չի ազդում այդ ուղղության վրա», - հայտարարել է դեսպանը։
Դեսպանն ընդգծել է, որ Նիդերլանդներն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին՝ հավելելով, որ խաղաղության գործընթացը ճանապարհ կբացի առևտրի զարգացման, ընդհանուր առաջընթացի համար։
Կովկասի մահմեդականների վարչությունն արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների ավերումը
ԵՄ-ին միանալու դեպքում Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի մոտ 23 տոկոսը. ՌԴ ԱԽ
«Ընդհանուր առմամբ, ամենահամեստ և պահպանողական հաշվարկներով, ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտ 23 տոկոս, իսկ աշխատաշուկայի զանգվածային կրճատումն ու գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20 տոկոսով։ Ակնկալվում է նաև էներգակիրների գների աճ», - հաղորդում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը՝ մեջբերով Շևցովին։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը չի կարող ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել՝ լինելով ԵԱՏՄ անդամ, և որ Երևանը նախ պետք է դուրս գա այդ կազմակերպությունից։ «Իսկ դուրս գալ նշանակում է առաջին հերթին արտահանման սահմանափակումների վերադարձ, ապրանքների և ծառայությունների միասնական պահանջների կիրառման դադարեցում, ամբողջական մաքսային վերահսկողության վերականգնում, Հայաստանից միգրանտների նկատմամբ արտոնյալ ռեժիմի վերացում, ինչպես նաև բեռների փոխադրման համար ստանդարտ սակագների կիրառում»,- նշել է Շևցովը։
Այս դեպքում գյուղատնտեսները նույնպես ստիպված կլինեն նոր շուկաներ փնտրել, քանի որ մաքսատուրքերի պատճառով նրանց ապրանքները կկորցնեն մրցունակությունը։ Կաճեն բեռնափոխադրումների ծախսերը, կնվազեն ներդրումները, և չեն լինի էներգակիրների արտոնյալ մատակարարումներ։
Շևցովի կարծիքով՝ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի նաև զգալի տնտեսական անկման։
«ՀՆԱ-ն, ամենապահպանողական գնահատականներով, կնվազի 15.1 տոկոսով, ներքին սպառումը՝ 14.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրությունը՝ 26.3 տոկոսով»,- հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Ապրիլի սկզբին Մոկսվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ Հայաստանը գիտի, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը անդամակցությունն անհամատեղելի է։
«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք գիտենք, որ սկզբունքորեն երկու միավորումներին անդամակցությունն անհամատեղելի է, սակայն ըստ մեր ներկայիս օրակարգի՝ դրանք համատեղելի են, դա փաստ է։ Եվ քանի դեռ այս օրակարգերը համատեղելու հնարավորություն կա, մենք դա կանենք, իսկ երբ գործընթացները զարգանան այն աստիճանի, որ անհրաժեշտ լինի որոշում ընդունել, վստահ եմ, որ մենք, այսինքն՝ ՀՀ քաղաքացիները, կընունենք այդ որոշումը»,- ասել է Փաշինյանը։
Երկաթուղու կառավարումը հանձնելու հայկական կողմի հայտարարությունները տարօրինակ են. ՇևցովՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը «Երևանի կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարումը զիջման հանձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները տարօրինակ է որակել։
«Առնվազն տարօրինակ են թվում հայկական կողմի հայտարարությունները, թե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը իբր ստեղծում է որոշակի մրցակցային կորուստներ երկրի համար, ինչպես նաև առաջարկները՝ այդ կոնցեսիան փոխանցել երրորդ երկրներին», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Շևցովը՝ հավելելով՝ պայմանագիրը կնքվել է Հայաստանի համար առավել բարենպաստ պայմաններով։
Հայաստանի Վարչապետ Փաշինյանը ապրիլի 1-ին Մոսկվա մեկնելուց առաջ հրապարակային հայտարարել էր՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը:
Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը ՏԱՍՍ–ին հայտնել է, որ նախնական գնահատականներով՝ կոնցեսիան հնարավոր գնորդներին կարժենա առնվազն 250 մլն դոլար՝ իրավունքների գնման և փոխհատուցումների համար։ Բացի այդ, տարեկան շուրջ 40 մլն դոլար պետք է ծախսվի շահագործման վրա, մոտ 400 մլն դոլար՝ Իջևանի ավերված հատվածի վերականգնման համար, մոտ 200 մլն դոլար՝ Վանաձոր–Ֆիոլետովո հատվածի համար, ինչպես նաև շուրջ 40 մլն դոլար՝ Թուրքիայի և Նախիջևանի սահմանամերձ հատվածների վերականգնման համար։
«Ամեն դեպքում տեսությունը միշտ կարելի է ստուգել գործնականում, և չի բացառվում, որ արդյունքները կարող են նույնիսկ գերազանցել սպասումները, իսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող են ավելի մեծ լինել, քան կանխատեսվում է», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին լարված խոսակցությունից հետո օրեր առաջ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չէր թաքցրել՝ երկաթուղու հարցով համաձայնություն Ռուսաստանում ձեռք չի բերվել, ինչպես փոխվարչապետն է ասել՝ «չկա կոնկրետություն»:
Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցով Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան - Պուտին բանակցություններից հետո կողմերը թեև համաձայնության չեն հասել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտարարել էր՝ երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի խզելու ծրագիր չունեն:
Թրամփն Իրանին զենք մատակարարողներին սպառնում է մաքսատուրքերով
Քանյե Ուեսթի մուտքը Լոնդոն արգելված է․ Wireless փառատոնը՝ չեղարկված
Ռուսաստանը ուսանողներին հրավիրում է միանալ նորաստեղծ դրոնների ստորաբաժանումներին
Վրաստանում ընդդիմությունը սկսում է ազգային արշավը․ «Արևմտյան այլընտրանք»
Եվրոպական տերությունները մեղադրում են Ռուսաստանին Իրանին օգնելու մեջ
Հակաարևմտյան ճամբարի համախմբում. Մինսկ-Փհենյան համագործակցություն
Բաքուն անընդունելի է որակում Զախարովայի հայտարարությունը Հեյդար Ալիևի վերաբերյալ
Տարիներ բանտում անցկացնելուց հետո՝ ազատություն. բելառուսցիները հասել են Լիտվա
ՀՀ-ն չունի բավարար ռեսուրսներ՝ ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու. ՄըքՔեյնի ինստիտուտ
«Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի». 98-րդ «Օսկար»-ը՝ քաղաքական ենթատեքստերով
ԵՄ դիրքորոշումը ռուսական նավթի գնի սահմանափակման վերաբերյալ չի փոխվի
«Հանձնաժողովը շարունակում է համոզված լինել, որ ռուսական նավթի գնի սահմանափակումը և Ռուսաստանի նկատմամբ մեր պատժամիջոցները լիովին արդարացված են։ Դրանք կպահպանվեն նաև նավթային շուկաների ներկայիս անկայունության պայմաններում», - ասել է խոսնակը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Եվրամիությունը արձագանքում ԱՄՆ-ի որոշմանը՝ հանել սահմանափակումները տարանցման մեջ գտնվող ռուսական նավթի նկատմամբ։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էր X հարթակում գրել, որ ժամանակավորապես թույլատրվելու է գնել ռուսական նավթը և ԱՄՆ-ի պատժամիջոցներից այս ժամանակավոր բացառությունը կգործի մինչև ապրիլի 11-ը։
Մոսկվան այսօր արդեն իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացմանը։
«Միացյալ Նահանգները փաստորեն ընդունում է ակնհայտը․ առանց ռուսական նավթի համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող մնալ կայուն», - Telegram-ում գրել է Կրեմլի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրևը։
Տնտեսական բանակցությունների համար ԱՄՆ ժամանած Դմիտրիևը ասել է նաև, որ այս պահին մոտ 100 միլիոն բարել ռուսական նավթ փոխադրման փուլում է։
Մի քանի օր առաջ, սակայն, մարտի 11-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել, որ Եվրամիության վերադարձը Ռուսաստանից հանածո վառելիքի օգտագործմանը կթուլացնի ԵՄ-ն։
«Ներկայիս ճգնաժամի պայմաններում ոմանք ասում են, որ պետք է հրաժարվենք մեր երկարաժամկետ ռազմավարությունից և նույնիսկ վերադառնանք ռուսական հանածո վառելիքին։ Դա կլիներ ռազմավարական սխալ»,- ասել է Ֆոն դեր Լայենը։
Այսօր ավելի վաղ նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նորվեգիայի բարձրաստիճան պաշտոնյաներն էին նաև ասել, որ սխալ է որևէ պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը։
«Ցավոք, Ռուսաստանը որևէ պատրաստակամություն ցույց չի տալիս բանակցությունների համար։ Մենք պարտավոր ենք՝ և պետք է ուժեղացնենք ճնշումը Մոսկվայի վրա։ Ես ուզում եմ սա շատ հստակ ասել. ցանկացած պատճառով պատժամիջոցները մեղմելը սխալ է։ Մենք շարունակելու ենք աջակցել Ուկրաինային։ Իրանի պատերազմը մեզ չի շեղի այս նպատակից», - այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Մերցն ընդգծել է, որ նավթի ռազմավարական պաշարների օգտագործումը կօգնի «որոշ չափով» վերահսկել գները։
Փարիզում Ուկրիանյաի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահն էլ ընգծել է, որ Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում է, թե Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը կթուլացնի իր նկատմամբ ճնշումը։
«Այսօր Ռուսաստանը կարող է կարծել, որ Իրանի պատերազմը իրեն որոշակի շունչ քաշելու հնարավորություն կտա։ Բայց դա սխալ է», - ասել է Մակրոնը։
Զելենսկին էլ ասել է, որ Ամերիկայի կողմից այս մեկ թուլացումը կարող է Ռուսաստանին տրամադրել մոտ 10 միլիարդ դոլար պատերազմի համար։
«Սա, անշուշտ, չի օգնում խաղաղությանը», - նշել է նա:
Ավելի վաղ ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի էներգետիկայի փոխնախարար Մայքլ Շանքսն էր հայտարարել, որ Միացյալ Թագավորությունը չի պատրաստվում թուլացնել ռուսական նավթին առնչվող պատժամիջոցները՝ Մերձավոր Արևելքում հակամարտության և Հորմուզի նեղուցի փակ լինելու հետևանքով։
Հորմուզի նեղուցը, որը կապում է Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի հետ, համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային ուղիներից մեկը և առանցքային նշանակություն ունի նավթի տարանցման համար։ Նեղուցով անցնում է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։