«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան
Հայ և թուրք գործարարները հանդիպել են Կարսում. ինչ են քննարկել նրանք
ՀՀ-ն առաջիկայում հանրաքվե չի անցկացնի ԵՄ-ին անդամակցելու հարցով. Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների նամակին
«ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը ՀՀ-ի համար աղետ կլինի». Քոչարյան
«Խաղադրույքները հիմա շատ ավելի բարձր են, քան պարզապես խորհրդարանական ընտրությունները. խոսքը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի մասին է՝ Հայաստանը հեռանո՞ւմ է Ռուսաստանից, թե՞ պահպանում է որոշակի բալանսավորված քաղաքականությունը: Հետևանքները շատ լուրջ են, քանի որ դա կազդի Հայաստանի տնտեսության, անվտանգության վրա, այսինքն՝ փաթեթը շատ-շատ լուրջ է»:
Մինչդեռ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին հայտարարեց, որ էականորեն զարգացնում և կարևորում են ՌԴ-ի հետ հարաբերությունները:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում: Այդ փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետև, այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, և ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը
Վարչապետը հայտարարեց՝ քանի դեռ «Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է»:
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել:
Վարչապետն ի պատասխան այսօր հայտարարեց. «Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի, իսկ որոշումը, բնականաբար, պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ հանրաքվեով»:
Իսկ թե երբ տեղի կունենա այդ հանրաքվեն, վարչապետն ասաց. «Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է: Ինչու, որովհետև հիմնավորում չկա, բալանսը ձևավորված չի, որ մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել՝ այս ճանապարհով գնալ, թե մյուս: Այսօր այդ ընտրությունը տեսական է և տեսական ընտրությունը հանաքվեի դնելն այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ և հիմնավորված չէ»:
Ավելի վաղ, ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները Հայաստանին փոխանցած հայտարարությունում ընդգծել էին՝ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:
Արթուր Օսիպյանը հինգերորդ օրն է շարունակում է հացադուլը
Ստորագրվեց Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը
Երկու կողմերն էլ այս իրադարձությունը պատմական որակեցին:
«Եթե մենք առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր ու փաստաթուղթ ունենալու էսքան ենք արել, պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում», - ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց. «Վերջին տարիներին ցանկացել ենք արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունը ամրապնդել: Կարելի է ասել, սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հիմնասյունն է»:
Հայաստանի վարչապետը նշեց՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ընդգծում է առկա իրավիճակն ու այդ առկա իրավիճակն ավելի արդյունավետ օգտագործելու և առավել արդյունավետ իրացնելու հնարավորություններ է ստեղծում:
«Բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված ու գործընկերություններ հաստատելու համար առկա են բոլոր պայմանները և կառավարությունների դերն է ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մասնավոր ու պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել», - ասաց Փաշինյանը:
Ապա երկու պետությունների ղեկավարների ներկայությամբ փոխանակվեցին մի շարք փաստաթղթեր.
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը փոխանակեցին Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը;
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Բենժամեն Հադադը փոխանակեցին Արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակը;
Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն փոխանակեցին Ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը;
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական ձեռնարկության միջազգային տնօրեն Ալեն Բեսոնը և գլխավոր տնօրեն Լորան Ֆայան, «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ֆրանսիական ձեռնարկության ներկայացուցիչ Ժան Ֆիլիպ Սալան և տնօրեն Ֆիլիպ Տավերնին փոխանակեցին ՀՀ ՏԿԵՆ և «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ու «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական համատեղ ձեռնարկության միջև կնքվող «Հայաստանի Հանրապետությունում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը;
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակեցին «Հայաստանում հանրային քաղաքականության վարկավորման նոր բազմամյա ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը;
Ժաննա Անդրեասյանը և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելան փոխանակեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի միջև» փոխըմբռնման հուշագիրը;
«Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդմոն Բարդումյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակեցին «Հայաստանի Հանրապետությունում մատչելի բնակարանային ապահովման զարգացման վերաբերյալ» հուշագիրը;
«Ամերիաբանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը և Բերտրան Վալկենայերը փոխանակեցին «Ամերիաբանկ»-ի և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության՝ «ՊՐՈՊԱՐԿՈ»-ի միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը;
«Էվոկաբանկ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Եղիազարյանը և Բերտրան Վալկենայերը փոխանակեցին «Էվոկաբանկի» և «ՊՐՈՊԱՐԿՈ»-ի միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը;
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և «ՍՈՖԵՄԱ» խմբի վարչական խորհրդի նախագահ Ֆեդերիկ Տիսերանը փոխանակեցին ՀՀ ՊՆ և «Սոֆեմա» խմբի միջև հանդերձանքի մատակարարման պայմանագիրը;
Կարեն Բրուտյանը և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով «ԷՅՐԲԱՍ» ընկերության նախագահի տեղակալ Լյուդովիկ Բուաստոն և նույն ընկերության Եվրոպայի գծով տնօրեն Սեսիլ Առնոն փոխանակեցին ՀՀ ՊՆ և «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջև տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը;
«Ֆլայուան Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը և «ԷՅՐԲԱՍ» ընկերության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի նախագահ, վաճառքի գծով տեղակալ Շարբել Յուսկատլին փոխանակեցին և «Ֆլայուան Արմենիա» ընկերության և «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջև A-321-200 NX տիպի երկու օդանավերի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը։
«Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ–հիմնադրամի տնօրեն Արայիկ Խզմալյանը, Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի տեղակալ Գուրգեն Գասպարյանը փոխանակեցին Մատենադարանի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրավոր և տպագիր ժառանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրադարանների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։
Երեկոյան Ֆրանսիայի նախագահը մեկնեց Գյումրի, որը նրա պետական այցի երկրորդ կանգառն է:
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին
«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի», - ասաց Կայա Կալասը:
Եվրոպական խորհրդարանում 2023թ. հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան երկկողմ հարաբերություններին, ընդգծել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։
«Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
2025թ. մարտին Հայաստանն ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ 2025թ. ապրիլին։
Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ էին
Երևան ժամանեցին Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետերը, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Առաջին անգամ այս ձևաչափով հավաքին որպես հյուր մասնակցում էր Կանադայի վարչապետը: Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չժամանեց գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:
Չնայած հրավերին՝ Հայաստան չեկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարան, ըստ էության, խախտելով գագաթնաժողովի ձևաչափը՝ առանց պատճառաբանության հավաքին գործուղել է փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին: 2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Յըլմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ հարևան երկիր է եկել:
Մենք սերտորեն աշխատում ենք Բաքվի հետ՝ ամրապնդելու երկու երկրների միջև խաղաղությունը. Փաշինյան«Հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի», - հայտարարեց Հայաստանի վարչապետը գագաթնաժողովի բացման ելույթում։
Նիկոլ Փաշինյանը նշեց առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում, Հայաստանում, թեկուզ՝ տեսակապով։
«Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը», - ասաց նա։
Փաշինյանը կարևորեց նաև Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը, ընդգծելով, որ Ջևդեթ Յըլմազը երկրի առաջին փոխնախագահն է, որ այցելում է Հայաստան։
Ալիևը տեսակապով միացավԱդրբեջանի նախագահը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի» համար։
Բաքվից տեսակապով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Ալիևը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,-հայտարարեց Ալիևը, պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։
Եվրախորհրդարանի նախագահը հակադարձում էԱդրբեջանի նախագահին հակադարձեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ հայտարարելով. - «Կարծում եմ՝ տարաձայնություններ պարունակող հանդիպումները միշտ էլ օգտակար են, բայց ցանկանում եմ արագ արձագանքել և ընդգծել, որ ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Հասկանալի է, որ այդ արդյունքը կարող է դուր չգալ ոմանց, սակայն մենք երբեք չենք փոխի մեր աշխատաոճը և կշարունակենք պաշտպանել մեր որդեգրած դիրքորոշումները»:
Կոշտան խոսեց հայ-ադրբեջանական հարաբերություններիցՊատմական որակելով Երևանում այսօր անցկացվող եվրոպացի առաջնորդների հավաքը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարեց, թե հայ - ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները: Նա նաև խիզախ որակեց Նիկոլ Փաշինյանի քայլերը, նշեց, որ Հայաստանը ավելի է մոտեցել Եվրոպային, և դա «արժե տոնել»:
Մենք պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն. ԶելենսկիԱռաջին անգամ Հայաստանում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Իր ելույթում ասաց. - «Մենք պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն: Այս ամռանը Պուտինը պիտի որոշի, թե ինչ է անելու՝ ավելի՞ է ընդլայնելու պատերազմը, թե՞ անցնելու է դիվանագիտությանը»: Զելենսկին կոչ արեց եվրոպացի առաջնորդներին առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որը ուղղված կլինի ռուսական նավթարդյունաբերության, ռազմարդյունաբերության ու բանկերի դեմ:
Խոսելով Մոսկվայում մայիսի 9-ին առանց ռազմական տեխնիկայի նախատեսված շքերթի մասին՝ Զելենսկին ասաց. - «Առաջին անգամ է, որ նրանք չեն կարողանա ռազմական տեխնիկայով անցկացնել շքերթը, որովհետև վախենում են, որ դրոնները կբզզան Կարմիր հրապարակի վերևում: Սա նշանակում է, որ նրանք հիմա ուժեղ չեն, այդ պատճառով մենք պետք է շարունակենք ճնշումը՝ պատժամիջոցների միջոցով»:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հիմնադրվել է Ֆրանսիայի նախագահի առաջարկով հենց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Ռուս - ուկրաինական ճգնաժամը նախորդ գագաթնաժողովի հիմանական թեմաներից է եղել: Երևանում էլ նախագահ Զելենսկին արդեն մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել: Անցած շաբաթ նա Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել իբրև ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ, բայց Մոսկվան մերժել էր:
Պանելային քննարկումներ, երկկողմ հանդիպումներԳագաթնաժողովին կայացան պանելային քննարկումներ Եվրոպայում հիբրիդային սպառնալիքների, ժողովրդավարության դիմակայունության, տնտեսական անվտանգության թեմաներով: Այս տարվա գագաթնաժողովի կարգախոսն է «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»: Վարչապետ Փաշինյանի հետ նիստը նախագահում էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
Միջոցառման հարթակն օգտագործելով այսօր մի շարք պաշտոնյաներ, այդ թվում Հայաստանի վարչապետը նաև երկկողմ հանդիպումներ անցկացրեցին:
Վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ: Այսօր, մասնավորապես, նա հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Մեծ Բրիտանիայի վարչապետի, Թուրքիայի փոխնախագահի, Ուկրաինայի նախագահի հետ:
Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ Հայաստանի վարչապետի հանդիպման արդյունքներով հաղորդվեց, որ երկու երկրները ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրում:
Սա Մեծ Բրիտանիայի ղեկավարի առաջին այցն էր Հայաստան:
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ Հայաստանի վարչապետի հանդիպմանը միացել էին նաև երկու երկրների պաշտոնական բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլիչը, որոնք վերջին տարիներին բանակցում են հայ - թուրքական կարգավորման շուրջ:
Հաղորդվում է, որ Անիի կամուրջը համատեղ վերանորոգելու մասին արձանագրություն է ստորագրվել, ժամկետներ չեն նշվում:
Գագաթնաժողովն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Անտոնիու Կոշտայի համատեղ հայտարարությամբ, որը ավելի շատ արարողակարգային էր, հիշատակումներ կային խաղաղության, այդ թվում և Հարավային կովկասի տարածաշրջանում կայունության, Ուկրաինային աջակցության վերաբերյալ:
Այդ համատեղ ասուլիսին մասնակցում էր նաև Իռլանդիայի ղեկավարը:
Եվրոպայի առաջնորդներն այս ձևաչափով հավաքվում են տարեկան երկու անգամ՝ գարնանը և աշնանը, նախորդ գագաթնաժողովները հյուրընկալել են Չեխիան, Մոլդովան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Ալբանիան և Դանիան: Հայաստանից հետո արդեն աշնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կուղևորվի Իռլանդիա: Ադրբեջանը հեղինակավոր այս միջոցառումն ընդունելու է երկու տարուց՝ 2028-ի գարնանը:
Այսօրվա միջոցառումը լուսաբանում էին մոտ 400 օտարերկրյա և 100 տեղացի լրագրողներ:
Գագաթնաժողովին զուգահեռ՝ բողոքի ակցիաներԳագաթնաժողովին զուգահեռ Երևանում բողոքի ակցիաներ էին ընթանում: Այդ թվում ընդդիմադիր ուժերի նախաձեռնած ակցիաների մասնակիցները պահանջում էին Բաքվում պահվող գերիների ազատ արձակում, եվրոպացի առաջնորդներն ուշադրությունն էին հրավիրում «Հայաստանի ժողովրդավարության հետընթացի, քաղբանտարկյալների», արցախցիների իրավունքների խնդիրներին։
Վաղը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Երևանում կանցկացվի Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նաև պաշտոնական այց կկատարի Հայաստան: Երեքշաբթի երևանյան բանակցություններից հետո Մակրոնն ու Փաշինյանը կմեկնեն Գյումրի, որտեղ հայ-ֆրանսիական բացօթյա մեծ համերգ է նախատեսված:
Մայիսի 5-ից 6-ը կանցկացվի նաև արտգործնախարարության ամենամյա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումը:
Զելենսկին ժամանում է Երևան
Սա կլինի Ուկրաինայի ղեկավարի առաջին այցը Հայաստան: Անցած շաբաթ Զելենսկին Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ: Մոսկվան, սակայն, մերժել է այս առաջարկը:
«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում
Փարիզում ՀՀ նոր դեսպանատան բացմանը Արցախի ներկայացուցիչն ու թեմի առաջնորդը չեն հրավիրվել
Խորհուրդը տարածած հայտարարությունում նշել է, որ նման քայլը հարցեր է առաջացնում Հայաստան-սփյուռք հարաբերությունների և Ֆրանսիայի հայկական համայնքի հետ երկխոսության տեսանկյունից։
«Դեսպանությունը ներկայացնում է հայկական պետությունը և, դրանից անդին, հայ ժողովրդին իր ողջ բազմազանությամբ։ Այն ամբողջ ազգի ընդհանուր տունն է, այն վայրը, որտեղ Հայաստանը ներկայանում է իր ամբողջականությամբ, բազմազանությամբ և արժանապատվությամբ՝ վեր կանգնելով պահի տարակարծություններից և կուսակցական հաշվարկներից», - ասված է հայտարարությունում:
Արտգործնախարարությունը չի արձագանքել:
2022 թվականի հուլիսին CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանին արգելվել էր մուտք գործել Հայաստան․ նա երկրում ճանաչվել էր անցանկալի անձ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այդ որոշումը բացատրել էր 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մոտ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպմանը Փափազյանի ենթադրյալ մասնակցությամբ։
«Բոլոր այն անձինք կամ մարմինները, կազմակերպությունները, որ ընդդիմացել են այս ռեժիմին, իրենց սև ցանկում են ընդգրկում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:
«Քանի ր հարց ունեն Էջմիածնի հետ, եկեղեցու հետ, հալածում են եկեղեցին, սև ցանկում ընդգրկում են սրբազանի: Քանի որ հարցեր ունեն արցախցիների հետ, սև ցանկում ընդգրկում են Հովհաննես Գևորգյանին: Քանի որ ընդդիմություն կա, որ աշխուժանում է այսօր Հայաստանում և ի վիճակի է հաղթել առաջիկա ընտրություններում, սև ցանկում ընդգրկում են ինձ և Արա Թորանյանին, որովհետև ընդդիմացել ենք այս կառավարությանը, այս ռեժիմին, հայտարարում ենք մեր տարբերությունները», - պնդեց Փափազյանը:
«Կարծում եմ՝ մեր իրավունքն է առողջ երկրում կամ առողջ ազգի մեջ պետք է ապրեցնենք տարբերությունները և պետք է նաև քաջալերենք այդ տարբերությունները, որովհետև այս տարբերությունները մեր հարստությունն են», - ընդգծեց CCAF-ի համանախագահը:
Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստան այցելեց. քննարկվել են սահմանազատման և այլ հարցեր, ստորագրվել է արձանագրություն
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի հյուրանոցներից մեկում է եղել: Տարածքը հսկվում էր, հանդիպումն էլ փակ է եղել լրագրողների համար:
Ավելի ուշ Մուստաֆաևին ուղեկցող տասից ավելի ավտոմեքենա դուրս եկավ հյուրանոցի տարածքից: Մեքենաների մեծ մասը պետական համարանիշներով էր: Մեքենաների շարքում էր նաև Սամվել Ալեքսանյանի հետ կապվող մասնավոր ավտոմեքենան:
Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Բաքու ուղևորվեց ժամը 18-ին:
Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:
«Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում:
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:
Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը.
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց», «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց», «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»:
Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Գրիգորյանը և Մուստաֆաևը նաև «առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»:
«Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։
Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։
Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ», - ասված է ԱԳՆ հայտարարությունում: - «Հատուկ ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ»:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
Նույնպիսի հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը:
Սահմանազատման հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են ադրբեջանական Գաբալայում անցած նոյեմբերին, հենց այդ ժամանակ էլ պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանի քաղաքներից մեկում:
Անցած տարվա վերջին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից Ադրբեջան արտահանում՝ ալյումինի, ալյումինի փայլաթիթեղի, ֆերոմոլիբդենի, միրգ-բանջարեղենի, որոշ տեսակի խմիչքների, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանքների:
Այս ամսվա սկզբին էլ Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստանից փայլաթիթեղ ներկրելու հայտ է ներկայացրել: «Կոնկրետ փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին, և մեր արտադրողը տվել է», - ասել էր նախարարը:
Amnesty International-ը կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը
Հեղինակավոր կառույցը փաստում է, որ ոստիկանության բարեփոխումները, այդ թվում՝ 2024-ին ընդունված նոր օրենքը, որը նպատակ ուներ բարելավել հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունները, չհաջողեցին մեղմել ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության հաշվետվողականության պակասի վերաբերյալ մտահոգությունները։ «Սա հատկապես ակնհայտ էր 2024 թվականի մայիս և հունիս ամիսներին տեղի ունեցած հակակառավարական բողոքների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումների դեպքում», - գրում է Amnesty International-ը՝ նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումները: «Չնայած ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման վերաբերյալ բավարար ապացույցներին, հետագայում քրեական վարույթներ հարուցվեցին միայն ցուցարարների դեմ՝ ընդհանուր թվով 16 անձի նկատմամբ, և ոչ մի ոստիկան պատասխանատվության չենթարկվեց», - այսօր հրապարակած զեկույցում գրել է Amnesty International-ը:
Կառույցն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ ակնարկելով, որ դա կապ ուներ նաև Երևանի և Մոսկվայի հարաբերությունների հետ. «Հայաստանի արտաքին քաղաքականության՝ դեպի Արևմուտք ուղղված փոփոխությունը և Ռուսաստանի հետ ավանդական կապերը նվազեցնելու ջանքերը դարձան քաղաքական բաժանարար՝ խթանելով ապատեղեկատվական արշավներ և ատելության խոսք ամբողջ երկրում։ Հունիսին իշխանությունները հայտարարեցին, որ կանխել են պետական հեղաշրջման փորձ՝ ձերբակալելով Ռուսաստանի հետ կապ ունեցող ազդեցիկ գործարարի»,- ասված է զեկույցում։
Ռուբեն Վարդանյանը ՀՀ օմբուդսմենին խնդրում է դիտարկել Բաքու այցելելու հնարավորությունը, ՄԻՊ-ը դեռ չի արձագանքել
Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Վարդանյանը Բաքվի բանտից դիմել է Մանասյանին՝ խնդրելով դիտարկել Ադրբեջան այցելելու հնարավորությունը: Ընտանիքի հետ հեռախոսազրույցում փոխանցված դիմումում Ռուբեն Վարդանյանը պատմել է, որ հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ, բարձրացրել իր և մյուս հայ բանտարկյալներին վերաբերող կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական հարցեր:
Ի պատասխան՝ ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե հայ պաշտոնակից Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այցի կազմակերպմանը։ Սակայն այդ նախաձեռնությունը դեռ չի իրականացվել։ Թե ինչու, Վարդանյանը չի մանրամասնել:
44-օրյա պատերազմից հետո Արցախ տեղափոխված Վարդանյանը հիշեցնում է, որ Հայաստանի քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, որի գրասենյակը Բաքուն անցած տարի փակեց: Վարդանյանը Մանասյանի ղեկավարած կառույցին մեղադրում է անգործության մեջ, միաժամանակ հիշեցնում է, որ չնայած Երևանի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան՝ կողմերը բանակցում են տնտեսական հարցերի շուրջ:
«Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին», - Անահիտ Մանասյանին Բաքվի բանտից հարցնում է Ռուբեն Վարդանյանը:
Մանասյանի՝ Բաքու հնարավոր այցին զուգահեռ Վարդանյանը խնդրում է նաև, որ դիտարկվի հայկական պատվիրակությունում բանտարկյալների հարազատներին ընդգրկելու հարցը՝ փոխանցելով, որ իր կինը պատրաստ է մեկնել Բաքու: Այցը, սակայն, ըստ Վարդանյանի պետք է ունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական աջակցությունը:
Առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների դատապարտված Վարդանյանը համոզված է, որ երկու երկրների Մարդու իրավունքների պաշտպանների համագործակցությունը մարդասիրական միակ խողովակն է, որը փաստացի կփակվի, եթե Մանասյանը չարձագանքի: Ռուբեն Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանի Կառավարությունը անտեսում է Ադրբեջանում բանտարկված իր քաղաքացիների շահերը:
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին հանդիպելուց մեկ ամիս առաջ Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցում փորձել էր դիմել Սաբինա Ալիևային, սակայն, ենթադրաբար բանտապահները ընդհատել էին զրույցը.
«Ցավոք որևէ այլ հնարավորություն չունեմ Ձեզ փոխանցելու այն, ինչ կատարվում է ինձ և իմ գործընկերների, զինակիցների հետ: Դուք Հանրային միակ ինստիտուտի ղեկավարն եք, որին կարող եմ դիմել այս հարցով, որովհետև Ադրբեջանի բոլոր այլ կառույցները կամ պետական վերահսկողություն են իրականացնում կամ... Ահա, ինձ թույլ չեն տալիս անգամ սա անել»,- ձայնագրությունում ասում էր Ռուբեն Վարդանյանը։
Հայաստանում սպասող գերիների հարազատները արտգործնախարար Արարատ Միրզոյանին և միջազգային կառույցներին էին դիմել Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմը գործարկելու խնդրանքով, որպեսզի Շվեյցարիայի միջոցով հնարավոր լինի պաշտպանել հայերի իրավունքերը: Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էր արձագանքել.
«Այդ մեխանիզմները, որոնց մասին խոսվում են, բնականաբար, մեզ նույնպես հայտնի են և շատ ավելի վաղ են սկսվել մեզ մոտ ներքին քննարկումները, թե արդյոք դա է օպտիմալ ճանապարհը, որով պետք է առաջ գնանք։ Եվ մենք նաև մեր այլ միջազգային գործընկերների հետ ենք կապի մեջ գտնվում, ովքեր հետաքրքրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ, և նրանց միջոցով նույնպես փորձում ենք որոշակի ճշտումներ իրականացնել մեր հայրենակիցների առողջական վիճակի վերաբերյալ և այլն։ Բայց, նույն Կարմիր Խաչի գործընկերները, չնայած նրան, որ փակվել է գրասենյակը Բաքվում, ունեցել են այցեր»,- «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Amnesty International-ն է տարեկան զեկույցում գրել, որ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց պաշտպանությունը: Իրավապաշտպան հեղինակավոր կառույցը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Բաքվին տեղեկություններ տրամադրել հայ բանտարկյալների կալանքի և առողջական պայմանների վերաբերյալ: Վերջին տվյալներով Բաքվի բանտերում 19 հայ է պահվում, այդ թվում 20 տարվանից մինչև ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի նախկին ղեկավարները:
ԲՀԿ-ն առաջադրման թղթերը ներկայացրել է ԿԸՀ
Միաժամանակ ԲՀԿ-ն չի գաղտնազերծում, թե ով է կուսակցության վարչապետի թեկնածուն:
Համապետական վերջին ընտրություններին մոտ չորս տոկոս ձայնով անցողիկ շեմը չհաղթահարած ԲՀԿ հիմնադիրն ավելի վաղ պնդել է՝ վարչապետի թեկնածուներ կան, մեկի փոխարեն՝ չորսը:
Ի դեպ, ընտրություններին մեծամասնություն ստանալու դեպքում քաղաքական ուժը կարող է վարչապետի թեկնածու առաջարկել մարդու, որը նախընտրական ցուցակում ընդգրկված չէ: Այստեղ կարևոր է, որ թեկնածուն վերջին չորս տարում Հայաստանում բնակվող և միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող լինի:
Մինչև այս պահը առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրել է նաև «Քաղաքացիական պայմանագիրը»:
Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան
ՔՊ-ն ԿԸՀ ներկայացրեց առաջադրման փաստաթղթերը
Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
Կուսակցությունից հայտնում են, որ երեկ ձերբակալված Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ ևս կիրառվել է վարչական հսկողություն:
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացվել դատարան Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ: Գոհար Ղումաշյանը երեկ բերման էր ենթարկվել կուսակցության գրասենյակից:
Հակակոռուպցիոն կոմիտեն նախօրեին հայտնել էր, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, թե ընտրությունների նշանակվելուց հետո, բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների մարտին «բարեգործության անվան տակ մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում»։
Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնք ձերբակալվել են։ Հակակոռուպցիոնը, սակայն, հաղորդագրությունում ձերբակալվածների ինքնությունը չէր նշել:
Սամվել Կարապետյանի դատավարությունը վաղը մեկնարկում է․ պաշտպանները պահանջում են ազատել տնային կալանքից
Առաջին նիստին ընդառաջ միլիարդատեր գործարարի փաստաբաններն այսօր միջնորդություն մուտք արեցին դատարան, որպեսզի դատավորը վաղը նախ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: Նորաստեղծ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը ցանկանում է մասնակցել իր կուսակցության՝ հաջորդ շաբաթ կայանալիք համագումարին:
«Առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին: Որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է, մենք տեսանք ինչպես օրինակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահն ինչ աստիճան ինտեգրված, ներգրավված էր պրոցեսին: Մրցակցության, հավասարության ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից, սա ակնհայտ անհրաժեշտություն է», - ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված Արամ Վարդևանյանը:
Սամվել Կարապետյանը թեև ղեկավարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, բայց ընտրություններին անմիջական չի կարող մասնակցել, քանի որ նաև այլ երկրների քաղաքացի է: Ռուսաստանաբնակ գործարարը տնային կալանքի տակ է:
«Մենք խոսում ենք, օրինակ, ամեն շաբաթ-կիրակի ուժերից մեկի քարոզարշավի մասին, իսկ ուժերից մեկի մյուսի առաջնորդի՝ տնային կալանքի պայմաններում գտնելու մասին», - նշեց Վարդևանյանը:
Կարապետյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Փաշինյանը պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը, իսկ ինքը հայտարարեց, թե իր ձևով կմիանա եկեղեցու պաշտպանությանը: Իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքը հետագայում լրացվեց փողերի լվացման և այլ հոդվածներով:
Դատախազ Արգամ Դալլաքյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացնում էր գործարարի ենթադրյալ ծանր հանցանքները՝ 8.5 միլիարդ դրամի հափշտակություն և հարկերից խուսափում: Օրինակ, ըստ մեղադրանքի, Սամվել Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու համար Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել:
«Աշխատավարձի քողի ներքո այդ աշխատակիցների հաշիվներին փոխանցվում են գումարներ, այդ գումարը ՌԴ քաղաքացիները ուղղում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում և արտերկրում անշարժ գույքի ձեռքբերմանն, ինչի արդյունքում կատարվում է ծառայողական լիազորությունների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում», - նշել է Դալլաքյանը:
Սամվել Կարապետյանի փաստաբան Արշակ Վարդանյանը, մինչդեռ, պնդում է, որ մի քանի տասնյակ քննիչներին չի հաջողվել հիմնավորել այս մեղադրանքները. «Հարցաքննվել է 40 անձ, որոնցից որևէ մեկը Սամվել Կարապետյանին վերագրվող արարքների առնչության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի տվել: Կատարվել են 81 զննության արձանագրություններ, բացառապես փաստաթղթեր են զննվել, այդ փաստաթղթերից որևիցե մեկում Սամվել Կարապետյանի անունը չի հիշատակվում: Հիմա նման պայմաններում Հ1-ով ելույթ ունենալ, ներկայացնել, որ այնտեղ գումարային ահավոր թվեր և այլն, որ փողերի լվացման գործընթացն է կազմակերպվել....»:
Դատախազ Դալլաքյանը երեկ չի անդրադարձել իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքին, որի հիմքում Կարապետյանի մի քանի վայրկյանի հայտարարությունն է. «Եթե հաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:
Հանրայինի եթերում հնչեցրած հայտարարությունների համար Սամվել Կարապետյանի փաստաբանները մտադիր են դատախազին բացարկի միջնորդություն ներկայացնել:
«Սա քրեական վարույթ չէ, սա 135 հատորանոց դատական իշխանության ղեկավարի կողմից վրեժխնդրություն է, վախի դրսևորում է՝ նման պայմաններում հայտնել հասարակությանը այդպիսի տեղեկատվություն, որ այն էլ հաստատված հանգամանքներով իրականությանը չհամապատասխանող», - նշեց փաստաբաններից Լիանա Գասպարյանը:
59-ամյա Սամվել Կարապետյանը, ըստ «Ֆորբս» պարբերականի, 4.1 միլիարդ դոլարի կարողություն ունի: Նախկինում նա ուղղակի ներգրավված չի եղել քաղաքականության մեջ:
Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել․ ըստ փաստաբանի՝ ձերբակալված է
Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել․ ըստ փաստաբանի՝ ձերբակալված է