Պակիստանում քրիստոնյաները՝ ահաբեկիչների թիրախ

Պակիստան - Քրիստոնյա կինը սգում է որդու մահը եկեղեցու մոտ ահաբեկչական պայթյունի հետևանքով, Փեշավար, 22-ը սեպտեմբերի, 2013թ.

Պակիստանից ստացված հաղորդագրության համաձայն, Փեշավար քաղաքի քրիստոնեական եկեղեցու մոտ մահապարտ ահաբեկիչների իրականացրած երկու պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, սպանվել են առնվազն 78, վիրավորվել՝ 100-ից ավելի մարդիկ։

Փեշավար քաղաքի Քոհատի Գեյթ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննեսի եկեղեցում ահաբեկչական գործողության պահին մոտ 600 հավատացյալ է եղել։

Պակիստանում քրիստոնյաները ամբողջ բնակչության մոտ 4 տոկոսն են կազմում։ Որպես կանոն, նրանք քաղաքական ակտիվություն չեն դրսևորում, այնուամենայնիվ իսլամիստ ծայրահեղականների կողմից հաճախ հալածվում են որպես «հերետիկոսներ»։