Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը սկսում է ռազմաօդային գործողությունները Թուրքիայի տարածքից


Սիրիա - Օդուժը ռմբակոծում է «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի կողմից իբրև ճամբար օգտագործվող տարածքը Իդլիբ նահանգում, մարտ, 2015թ․

Սիրիա - Օդուժը ռմբակոծում է «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի կողմից իբրև ճամբար օգտագործվող տարածքը Իդլիբ նահանգում, մարտ, 2015թ․

Պենտագոնը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով իր առաջին հարվածային գործողություններն է ծավալել Թուրքիայի տարածքից: ԱՄՆ-ի զինվորականները նշում են, որ գործողությունները Ասադի կողմնակիցների դեմ չեն ուղղված և նպատակ ունեն օդից պաշտպանել դաշնակիցներին Սիրիայում այլ խմբավորումներից:

Ըստ Պենտագոնի խոսնակ կապիտան Ջեֆ Դեյվիսի, անցյալ շաբաթվա վերջին անօդաչու թռչող սարքերն օդ են բարձրացել Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի ռազմակայանից: «Այս պահին, ոչ մի իրական հարված չի իրականացվել, սակայն օդանավերն արդեն թռիչքներն իրականացնում են սպառազինված», - ասել է նա:

Ըստ Դեյվիսի, Միացյալ Նահանգները ծրագրում է ռազմակայանից իրականացնել նաև օդաչուավար ինքնաթիռների թռիչքներ:

Դեյվիսի խոսքով, նոր ռազմաօդային առաքելությունները Թուրքիայի տարածքից առաջին անգամ են իրականացվում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների շրջանակում:

Սակայն ովքե՞ր են այդ թշնամիները․ ըստ Դեյվիսի, նրանք կարող են լինել «Ալ-Ղաիդա»-ի համակիրներից, որոնք հայտնի են «Ջաբհաթ ան-Նուսրա» անվամբ: Սակայն թեև այդ տեղեկությունը շատ հավանական է, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել այն:

Պենտագոնի խոսնակն ասում է, թե ԱՄՆ-ը օդային հարվածները ուրբաթ օրը սկսել է այն ուժերի դեմ, որոնք հարձակումներ էին իրականացնում կոալիցիոն ուժերի կողմից մարզված ապստամբ խմբավորումների դեմ։

Պենտագոնը հայտարարել է, թե պատճառ չկա ենթադրելու, որ այս խմբերը, որոնք հայտնվել են իր օդային գրոհների թիրախում, առնչություն են ունեցել Սիրիայի վարչակազմի հետ։ Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը երկուշաբթի օրը վերահաստատել էր, որ պատերազմ չի մղում ընդդեմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի։

Այնուամենայնիվ, Սպիտակ տունը նույն օրը զգուշացրել էր Սիրիայի վարչակազմին՝ չմիջամտել գործողությունների ընթացքում: Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը ասել է, որ չնայած Ասադը մինչ այժմ ենթարկվել է ԱՄՆ-ի պահանջներին, բայց դա ամենևին չի նշանակում, թե նա դիտվում է իբրև դաշնակից «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG