Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատատել է, որ Ալ Շաբաբ ահաբեկչական խմբավորման ղեկավարը վերջին օդային հարվածների թիրախն էր

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատատել է, որ «լ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման ղեկավարը վերջին օդային հարվածների թիրախն էր: Այս շաբաթ «Ալ Շաբաբ» խմբավորումը հսկայական հարված է ստացել ԱՄՆ Զինված ուժերից: Պենտագոնը նշում է, որ ԱՄՆ ԶՈւ կողմից Բարաուե նավահանգստային քաղաքից հյուսիս ոչնչացվել է այդ խմբավորման ճամբարը և շարժակազմը: Անօդաչու թռչող սարքերի միջոցով կիրառվել են «Հելֆայըր» հրթիռներ և լազերային կառավարման մարտագլխիկներ:

«Այս ռազմարշավը ուղղակի հարված էր «Ալ Շաբաբի» ցանցին, մասնավորապես խմբավորման ղեկավար՝ Ահմեդ Աբդի ալ Մոհամմադի դեմ, որը նաև հայտնի է Ահմեդ Գոդեյն անունով», - ասել է Պենտագոնի խոսնակ դերծովակալ Ջոն Քիրբին:

Ահմեդ Գոդեյնը հրապարակայնորեն հռչակվել էր իրբրև «Ալ Ղաիդայի» հետ կապված «Ալ Շաբաբ» խմբավորման առաջնորդ 2007 թ-ի դեկտեմբերից: Խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը մի քանի ահաբեկչական հարձակումների համար, ներառյալ ռմբահարումը Ուգանդայի մայրաքաղաքում 2010 թվականին, որը խլել էր ավելի քան 70 մարդու կյանք, ինչպես նաև 2013 թ-ի Նայրոբիի առևտրի կենտրոնի գրոհը, որը ավելի քան 60 կյանք է խլել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG