Մատչելիության հղումներ

Քաղաքագետ. Ամենավտանգավոր բանը, որ այսօր կա Հայաստանում, հեռանկարի բացակայությունն է


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ ամենավտանգավոր բանը, որ այսօր կա Հայաստանում, անհուսությունն է և հեռանկարի բացակայությունը։

«Ամենավտանգավոր բանը, որ այսօր կա Հայաստանում, դա անհուսությունն է, հեռանկարի բացակայությունն է՝ և՛ երկրի, և՛ անձերի համար, և մարդկանց ոգևորելու, մոտիվացնելու, որպեսզի գնան ընտրությունների, առավել ևս պայքարելու, որպես կարող ուժեր ես դեռևս չեմ տեսնում։ Հնարավոր է, որ երկու ամսում ինչ-որ բան փոխվի, սակայն այս պահին ես դա չեմ տեսնում», - ասաց Դանիելյանը։

Հարցին, թե այս պրոցեսների նկատմամբ թերահավատությունը, ընդդիմության դաշտի, իր խոսքով՝ ոչ հստակ մտքերի ձևակերպումը, դիվիդենտներ չի՞ տալիս իշխանությանը վերարտադրվելու համար, քաղաքագետը պատասխանեց. - «Իհարկե տալիս է, սակայն իշխանություն ասելով մենք ի՞նչ նկատի ունենք։ Օրինակ, Հանրապետական կուսակցության մեջ տարբեր խմբավորումներ կան, և նույն վարչապետի վերջին ասուլիսից երևում էր, որ նույն ինքը՝ իր թիմի հետ միասին, փորձում է ինչ-որ դիստանցիա պահել նույն Սերժ Սարգսյանից, նույն մինչև այդ վարած քաղաքականությունից։ Հանրապետական կուսակցության մեջ կան մարդիկ, խոշոր գործարարներ և այլն, որոնք նույնպես մեզ նման հեռանկար չեն տեսնում, որոնք նույնպես շատ վատ վիճակում են, և այս առումով, եթե այնուամենայնիվ այս ընդդիմություն կոչված ուժերը կարողանան միավորվել և նաև օգտագործել Հանրապետական կուսակցության մեջ եղած՝ դեռևս չբացահայտվող, բայց այդ ներքին խմորումները, որ գնում են շատ ակտիվ, ապա դա կարող է նաև հանրությանը, եթե ճիշտ ներկայացնեն, ճիշտ բացատրեն իրավիճակը, ինչ-որ փոփոխություններ լինի»։

Դանիելյանի խոսքով՝ ՀՀԿ-ի ամենաթույլ կողմը ընտրությունների երկրորդ փուլն է։ «Եթե այդպես լինի, եթե Հանրապետական կուսակցությունը չկարողանա այդ կայուն մեծամասնությունը վերցնել՝ 54 տոկոս, ապա երկրորդ փուլում կարող է իրավիճակը շատ փոփոխվի և պարտվեն, այսինքն՝ այս փուլում, իմ կարծիքով, հիմնական խնդիրն այն է, որ թույլ չտալ, որպեսզի Հանրապետական կուսակցությունը 40 տոկոսից անցնի, և երկրորդ փուլում արդեն փորձել լայն դաշինքով... արդյո՞ք այս ընդդիմադիր ուժերը պատրաստ են այդ քայլին, այդքանը հասկանում են», - ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG