Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ռազմավարությունը Իրաքում. սառնասրտությու՞ն, թե՞ անհոգություն


Իրաք - Ռամադիի բնակիչները լքում են «Իսլամական պետության» կողմից պաշարված քաղաքը, 20-ը մայիսի, 2015թ․

Իրաք - Ռամադիի բնակիչները լքում են «Իսլամական պետության» կողմից պաշարված քաղաքը, 20-ը մայիսի, 2015թ․

Չնայած «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Ռամադիում Իրաքի ուժերին պարտության մատնելուն, Սպիտակ տան պաշտոնյաները ասում են, որ նախագահ Օբաման չի փոխելու ռազմավարությունը Իրաքում:

Վերջին մարտերից հետո հազարավոր մարդիկ լքում են Իրաքի Ռամադի քաղաքը, և ակնհայտ նշաններ կան, որ նոր հակագրոհ է նախապատրաստվում քաղաքի ուղղությամբ: Մինչդեռ Սպիտակ տունը մայիսի 19-ին նոր հարցեր էր քննարկում Իրաքում զարգացումների վերաբերյալ:

Թեև Իրաքի ուժերը շարունակում են իրենց նահանջը, այնուամենայնիվ, Սպիտակ տան ռազմավարության վրա դա չի ազդել: Ըստ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթի՝ մինչ Ռամադիի անկումը նախագահ Օբամայի ռազմավարությունը «Իսլամական պետության» դեմ նկատելի հաջողություն ուներ: «Իհարկե, եղել են նաև թերություններ, սակայն դա չի նշանակում, որ այդ ռազմավարությունից պետք է հրաժարվել», - ասում է Ըրնեսթը:

Վաշինգտոնը մտահոգված է, որ Իրաքի ուժերի նահանջն ու Ռամադիի անկումը կարող է իսլամիստներին հույսեր ներշնչել և ուղղորդել դեպի Բաղդադ, որն այնտեղից միայն 130 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:

Ըստ անվտանգության հարցերով վերլուծաբան Մայքլ Օ՛Հանլոնի, որոշումների կայացումը՝ ենթադրելով, որ նրանք չեն գրոհելու Բաղդադը, մեծ սխալ կլինի. - «Ռամադիի՝ Բաղդադի մերձավորությամբ գտնվելու հանգամանքը ինձ մտահոգությունների տեղիք է տալիս, ավելի մեծ, քան ես ունեի երկու օր առաջ»:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս խնդրի շուրջ քննարկումներ է անցկացնում իր ազգային անվտանգության թիմի անդամների ու պաշտոնյաների հետ: Վերջիններս ասում են, որ ծրագրում են օգնել իրաքցիներին հետ գրավելու Ռամադին՝ ապահովելով Իրաքին խորհրդատվությամբ և օդային ճշգրիտ հարվածներ հասցնելով ծայրահեղականներին:

Իսկ այս պահին ԱՄՆ-ի զինված ուժերն իրականացնում են ամենահրատապ գործողությունները՝ Ռամադիից դուրս բերելով իրաքյան պարտված ջոկատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG