Մատչելիության հղումներ

Սաստկանում է Ռուսաստանի դեմ միջազգային արձագանքը: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ պատժամիջոցները արդեն իսկ ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա: Սակայն Կոնգրեսը վերահսկող հանրապետականները պահանջում են ուղղակի ռազմական օգնության տրամադրում Ուկրաինային:

Ըստ Ատլանտյան խորհրդից Ռոբերտ Մանինգի՝ ռուսաստանամետ ուժերի դեմ պայքարող Ուկրաինայի կառավարական ուժերը ակնկալում են Եվրամիության ու ԱՄՆ-ի ավելի գործուն աջակցությունը այն պահին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միգուցե և վերջին ընտրությունների արդյունքում կարող է համարել Օբամային թուլացած:

Նախագահ Պուտինին շատ քիչ են հանդիմանում Ուկրաինայի շուրջ Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի ժամանակ, մասնակիորեն նաև այն բանի համար, որ Պուտինի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը անվանում է ռուսական հարձակման մեջ մարտավարական դադար: Ըստ նրա, սա մասնակիորեն նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների արդյունք է և ինչ-որ չափով պայմանավորված է Պուտինի այցով Ասիա: Հնարավոր է՝ դա արվում է այցի ժամանակ խուսափելու համար միջազգային առաջնորդների քննադատական վատ մթնոլորտից, սակայն այս այցից հետո վկա ենք լինելու պայքարի բռնկմանը:

Հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը, ով ըստ հերթականության նախագահելու է Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում, ճնշում է գործադրում Օբամայի վրա՝ ավելի կարծր գիծ զբաղեցնելու Մոսկվայի դեմ:

Ըստ Ամերիկյան համալսարանի դասախոս Քիթ Դարդենի՝ սա կարող է այնուամենայնիվ նաև օգնել նախագահին: «Որոշ առումով սա կարող է ամրապնդել Օբամայի լծակները ռուսների նկատմամբ այս բանակցություններում, հաշվի առնելով, որ նման ճնշում կա Սենատում, քանզի միշտ էլ վտանգ կա, որ Կոնգրեսը կգործի ինքնուրույն և ավելի կարծր», - ասաց նա:

Էրիկ Ռուբինը ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալն է: Ըստ նրա՝ մեծ երկկուսակցական աջակցություն է առկա Ուկրաինայում վարվող քաղաքականությանը: «Եվ առանցքային հարց է՝ արդյոք Ուկրաինան կարիք զգո՞ւմ է վերակառուցելու իր ռազմական և ազգային անվտանգության ենթակառուցվածքները: Պատասխանը միանշանակ այո է: Եվ արդյոք ԱՄՆ-ը հակվա՞ծ է օգնելու իրենց, ինչի պատասխանը ևս ակնհայտ դրական է: Զգալի օգնություն հատկացվել է, և դեռ ավելին էլ արվելու է: Պետք է պարզել՝ ինչ է առավել անհրաժեշտ, դա էլ հենց այժմ քննարկման առարկա է», - ասաց նա:

Նոր առաջնորդների կարգումը Ուկրաինայի անջատական շրջաններում կարող է սնուցել այդ քննարկումներում հանրապետականների մղումը ԱՄՆ-ի ավելի նշանակալի գործողությունների իրականացման ուղղությամբ՝ ներառյալ զենքի մատակարարումը:

Ըստ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, ավելի զգայուն պատժամիջոցների հեռանկարը կլինի Եվրոպական միության քննարկումների մաս Բրյուսելում: «Այնտեղ կքննարկեն ոչ միայն, թե ինչպես սաստկացնել պատժամիջոցները, այլև, մեծավ մասամբ, ինչպես աջակցել Ուկրաինային այս դժվարին ժամանակներում», - ասաց նա:

Ուկրաինայի անվտանգությունը վտանգված է Ռուսաստանի սահմանի երկայնքով զորաշարժերի պատճառով, որը, նախազգուշացնում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, կարող է տանել դեպի մեծ բռնություններով դիմակայությունների, ինչից պետք է խուսափել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG