Մատչելիության հղումներ

Կուբայի հետ առևտրում սահմանափակումները թուլացնելու ԱՄՆ-ի նախագահի որոշումը մեծ ուշադրության է արժանացել գործարարների շրջանում: Սակայն Մայամիում վտարանդի կուբացիների համար ամեն ինչ այդքան միանշանակ չէ՝ դառնություններով լի անցյալի պատճառով:

Ջորջ Վալդեսը վտարանդի կուբացիների ընտանիքից է: Նա 7 տարեկան էր, երբ ընտանիքի հետ միասին լքեց Կուբան՝ հագուստներից բացի ամեն ինչ թողնելով այնտեղ: Այժմ միայն հին նկարներն ու հիշողություններն են մնացել այդ ամենից: Այսօր Վալդեսը սիգարի խանութի հաջողակ սեփականատեր է՝ մյուս կուբացիների պես, որոնք նույնպես լքել են Կուբան և լավագույն սիգարներ են պատրաստում:

Կուբայական ծագմամբ ամերիկացիները մեծ թիվ են կազմում Մայամիում: Էնդի Կոնսուեգրան համարում է, որ Կուբայի դեմ պատժամիջոցները վերացնելուց հետո Կարիբյան տարածաշրջանում իր գինու վաճառքը կավելանա: «Մի գիշերվա մեջ այն կավելացնի զբոսաշրջիկների թիվը չորսից հինգ միլիոնով», - ասում է նա: Կոնսուեգրան կարծում է, որ եվրոպական մեծ ընկերությունները այժմ կարողանում են գերակայել տարածաշրջանային շուկայում, քանի որ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանափակումները նրանց վրա չեն տարածվում:

Կոնսուեգրայի ու Վալդեսի նման գործարարները հաշվարկում են պատժամիջոցների վերացման դեպքում ապագա հնարավորությունները: Սակայն Վալդեսի նման մարդկանց համար դժվար է մոռանալ անցյալը: «Հուսամ, որ այդպիսի հիշողությունները կխամրեն, սակայն այնքան ցավ է կուտակվել 50 տարիների ընթացքում, որ դժվար է հեշտությամբ մոռանալ», - ասում է նա: Վալդեսը վստահեցնում է, որ եթե անգամ հնարավորություն ունենար, չէր ցանկանա վերադառնալ կոմունիստական այդ երկիրը: Ըստ նրա՝ ավելի լավ է կյանքն անցկացնել Մայամիում, որը իր էությամբ փոքր Կուբա է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG