Մատչելիության հղումներ

Միսսուրի նահանգի ոստիկանության ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը


ԱՄՆ - Ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումը Ֆերգյուսոնում, Միսսուրի նահանգ, 18-ը օգոստոսի, 2014թ․

ԱՄՆ - Ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումը Ֆերգյուսոնում, Միսսուրի նահանգ, 18-ը օգոստոսի, 2014թ․

Սևամորթ Մայքլ Բրաունի՝ ոստիկանության կողմից սպանվելու պատճառով Ֆերգյուսոնում սկսված խժդժություններում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ծխապարկուճներ է կիրառել՝ բռնությունների ծավալումը կանխելու համար:

Օգոստոսի 17-ին Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանությունը հրազենային և վառելանյութային պայթուցիկների կիրառմամբ կազմակերպված հարձակման է ենթարկվել: Դրանով ոստիկանությունը արդարացնում է օգոստոսի 9-ին Սենթ Լուիզ արվարձանում 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունի՝ ոստիկանության կողմից սպանվելու պատճառով սկսված խժդժություններում ցուցարարների դեմ արցունքաբեր գազի և ծխապարկուճների կիրառումը՝ իբրև բռնությունները կանխելու միջոց:

Ըստ ոստիկանության կապիտան Ռոն Ջոնսոնի՝ հետագա անկարգությունները անհրաժեշտ էր դադարեցնել, քանզի առկա էր հրազենի կիրառում, թալան, ավերում և բռնության այլ տեսակներ, որոնք ակնհայտորեն ինքնաբերաբար չէին արվում, այլ կազմակերպված էին, և իրականացնողները համագործակցում էին միմյանց հետ՝ հակադարձում հրահրելու նկատառումով: Ոստիկանության դեմ «մոլոտովյան խառնուրդի» և հրազենի կիրառման մի քանի դեպք է արձանագրվել: Ցուցարարների կողմից կառուցվել են արգելափակոցներ, կիրառվել են շշեր ու հրավառային հրթիռներ՝ խոչընդոտներ հարուցելով ոստիկանության առաջխաղացմանը: Ըստ Ջոնսոնի՝ այդ պարագայում չկար այլ ելք, քան պատասխանել ավելի բարձր մակարդակի հատուկ գործողությունների հաջորդականությամբ:

Ըստ Ջոնսոնի, երբ ոստիկանությունը երեկոյան ժամը 8:25-ի սահմաններում ցուցարարների կողմից հրազենի կիրառմանն ի պատասխան կրակ է բացել, խուճապ է սկսվել: Հարյուրավոր ցուցարարներ անվտանգության նկատառումներով ճողոպրել են՝ իշխանությունների կողմից վերոնշյալ հատուկ ոստիկանական միջոցների կիրառման արդյունքում:

Ջոնսոնը նշել է, որ ոստիկանության նպատակն է վերականգնել Ֆերգյուսոնի բնակիչների հանգստությունն ու անվտանգությունը:

Ավելի ուշ Միսսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը հրամանագիր է ստորագրել Ֆերգյուսոնում ազգային պահակազորի կիրառման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG