Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի զեկույցը «Իսլամական պետություն» խմբավորման վերաբերյալ


Իրաք - «Իսլամական պետության» զինյալները Մոսուլում վարժանքների ժամանակ, նոյեմբեր, 2014թ․

Իրաք - «Իսլամական պետության» զինյալները Մոսուլում վարժանքների ժամանակ, նոյեմբեր, 2014թ․

ՄԱԿ-ի հետաքննողները համարում են, որ «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատարները պատասխանատու են Հյուսիսարևելյան Սիրիայում պատերազմական և մարդկության դեմ զանգվածային հանցագործությունների իրականացման համար:

Ավելի քան 200 հազար մարդ հեռացել է Սիրիայից դեպի հարևան Թուրքիա՝ «Իսլամական պետության» զինյալների բռնություններից խուսափելու համար: ՄԱԿ-ի հետաքննությունների արդյունքում պարզվել են զարհուրելի մանրամասնություններ այդ վտանգների վերաբերյալ:

Պաոլո Սերջիո Պինեռոն այդ հետաքննության ղեկավարն է: Ըստ նրա՝ հանձնաժողովը բացահայտել է քաղաքացիական անձանց լլկանքներով ու զրկանքներով լի կյանքը «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում: Մահապատիժներ, անդամահատումներ, հրապարակային ծեծուջարդ՝ այս ամենը դարձել են առօրյա երևույթներ Սիրիայի հյուսիս-արևելքում:

Գրեթե ամեն ինչ կարող է դաժան պատժի արժանանալ՝ ծխելը, հակառակ սեռի անձանց հետ խոսելը, փոքրիկ՝ ինչպես օրինակ՝ սննդի գողությունը: Վկաները նշում են, որ հասարակական վայրերում բազմիցս տեսել են խաչված, խաչերից կախված, գլխատված և գլուխները ցցերի վրա տնկած մարդկային դիակներ:

Երեխաները կտտանքների են ենթարկվում, որպեսզի իրենց իսկ ծնողների դեմ ցուցմունք տան, դիտում են հրապարակային մահապատիժներն ու դաժանությունները: Որոշ դեռահասներ «զորակոչվում են»՝ խմբավորման շարքերում կռվելու համար: Ամենուրեք խախտվում է Երեխաների իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան:

Հանձնաժողովի անդամ Վիթիթ Մունթարբորնը պատմում է, որ անձամբ զրուցել է մի երեխայի հետ փախստականների ճամբարում, որին առևանգել էր խմբավորումը: Այդ դեռահասը հայտնել է, որ իր ընկերների մատները անդամահատվել են՝ իբրև պատիժ:

ՄԱԿ-ի հետաքննողները «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատարական կազմը անձնապես պատասխանատու են համարում մարդկայնության դեմ հանցագործությունների խրախուսման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG