Մատչելիության հղումներ

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նոր դեմքով է փորձում հանդես գալ՝ շեշտը դնելով աշխարհիկության ու տնտեսական խնդիրների վրա։

Սելին Սայեք-Բոքը Աթաթուրքի հիմնած Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորի նոր թեկնածուներից է:

Սայեք-Բոքի ուղերձի թիրախը մանր ձեռնարկատերերն են, որոնք ավանդաբար քվեարկում են ձախ կրոնամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին: Մինչդեռ ժողովրդա-հանրապետականները խոստանում են կրճատել հարկերը և այլ միջոցներ ձեռնարկել նահանջող տնտեսական աճը վերակենդանացնելու համար:

Կուսակցությունը փորձում է հաստատել իր աշխարհիկության ջատագով լինելու համբավը: Սակայն կուսակցության՝ մինչև վերջերս Քեմալ Աթաթուրքի ավանդին նվիրված լինելու հանգամանքը որոշակի կասկածներ է հարուցում նրա նոր՝ կրոնամետ կոչերի պատճառով։

Գեդիզի համալսարանից Բեթուլ Դուրմազը ասում է, որ դա թերահավատություն է առաջ բերում կուսակցության անկեղծության նկատամամբ.- «Հանրապետականները արգելակել էին որոշ կրոնական ավանդույթների կիրառումը՝ երբեմն անգամ հարցականի տակ դնելով գլխաշորը: Այդ պատճառով մարդիկ դեռևս չեն հավատում նրանց»:

Սակայն պատգամավորության թեկնածու Սելին Սեյեք-Բոկը պնդում է, որ նոր մոտեցումները ամենևին չեն ջնջում կուսակցության աշխարհիկ հիմքերը.- «Հսկա ջանքեր են գործադրվում ցույց տալու համար, որ մենք սոցիալ-ժողովրդավարական կուսակցություն ենք, կանգնած բոլոր կրոնների ու ազգային խմբերի հավասարության հիմքերի վրա: Իրոք Թուրքիան բաժան-բաժան է լինում տարբեր ազգերի ու կրոնների միջև, և մենք փորձում ենք իրապես խաղաղեցնել այս ամենը»:

Ըստ նոր հարցումների՝ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կողմ քվեարկողների թիվը հասել է 40.5 տոկոսի՝ նախորդ ընտրությունների 49.8 տոկոսի համեմատ: Քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, ըստ հարցումների, վայելում ընտրողների ձայների մոտ 11.5 տոկոսը, որը հնարավորություն է տալիս անցնել խորհրդարան մտնելու 10 տոկոսանոց շեմը:

Հարցումները կանխատեսում են, որ ձայների մոտ 29 տոկոսը կստանա Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Ծայրահեղ-աջ «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվողների 15 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG