Մատչելիության հղումներ

Լոնդոնի դռները բաց են բազմազանության, միասնության և հույսի առաջ. Սադիք Խան


Լոնդոնի վերընտրված քաղաքապետ Սադիք Խանը:
Լոնդոնի վերընտրված քաղաքապետ Սադիք Խանը:

Երրորդ անգամ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում վերընտրված Սադիք Խանն այսօր պաշտոնապես ստանձնել է լիազորությունները:

«Երրորդ անգամ պաշտոնավարելը պատմական նվաճում է և մեծ պատիվ: Օրերս {ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ} Դոնալդ Թրափմն ասել է, ոե Լոնդոնը բացել է դռները ծայրահեղականների առաջ: Ավելի սխալ հայտարարություն չէր կարող լինել: Ճշմարտությունը հենց հակառակն է՝ այս ընտրություններով լոնդոնցիները շրխկացնելով փակել են դուռը Թրամփի դավանած աջակողմյան ամբոխահաճոյության, ռասիզմի և ատելության առաջ»,- ասել է Խանը:

Նրա խոսքով, Լոնդոնի դռները բաց են բազմազանության, միասնության և հույսի առաջ: Քաղաքապետն ասել է, որ իր համար առաջնահերթություններից մեկը կլինի պայքարը հանցավորության դեմ:

53-ամյա լեյբորիստ Խանի հաղթանակը կարող է էապես ամրացնել լեյբորիստների դիրքերն աշնանը կայանալիք համազգային ընտրություններում իշխող պահպանողականներին պարտության մատնելու համար:

Սադիք Խանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի պատմության ընթացքում երբևէ քաղաքապետ ընտրված առաջին մահմեդականն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG