Մատչելիության հղումներ

logo-print

Փարիզում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո՝ հունվարի 16-ին Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քննարկել են ծայրահեղական մահմեդականության դեմ համագարծակցության ընդհանուր եզրերը:

Փարիզյան հարձակումից ի վեր եվրոպական երկրները ուժեղացրել են հակաահաբեկչական անվտանգության միջոցառումները: Եվրոպական Միության ոստիկանության ղեկավարը այդ առումով կարևորում է միջազգային համագործակցությունը, քանի որ ծայրահեղականները հատում են սահմանները ու կիրառում բավականին բարդ մեթոդներ: Ըստ նրա՝ մեծ թվով եվրոպացի մահմեդականներ ծայրահեղական են դառնում ու զինվում:

«Մեզ նաև մտահոգում է այն հանգամանքը, որ ահաբեկչական ցանցերը, «Իսլամական պետություն» խմբավորման օրինակով որպես հավաքագրման և քարոզչության գործիք օգտագործում են համացանցը: Սակայն մենք նաև խիստ մտահոգ ենք իրավապահների հսկողությունից դուրս ահաբեկիչների համացանցային շփումների համար», - ասում է ոստիկանապետ Ռոբ Ուեյնրայթը:

Հունվարի 16-ին Բարաք Օբաման և Դևիդ Քեմերոնը համաձայնեցին ընդարձակել համագործակցությունը ընդդեմ ահաբեկչության: «Մենք երկուսս էլ ընդունում ենք, որ միայն հետախուզությունը ու ռազմական ուժը չեն կարող լուծել այս հարցը, ուստի մենք նաև պատրաստվում ենք միասին աշխատել երիտասարդությանը ահաբեկչության մեջ ներգրավվելու՝ ծայրահեղականների գործողություններին հակազդելու համար», - հայտարարեց Օբաման:

Նախքան հանդիպումը վարչապետ Քեմերոնը նշել էր, որ իրեն հետաքրքրում է մեծ տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությունը, որը կառավարություններին կտա խիստ կասկածելի ծածկագրված հաղորդագրությունները վերահսկելու հնարավորություն:

«Եկել ենք ընդհանուր համաձայնության, որ ծայրահեղ դեպքերում կարող ենք ընդհատել հաղորդակցությունը ահաբեկիչների միջև, այն ինչը և՛ ԱՄՆ-ն, և՛ Մեծ Բրիտանիան անում են այսօր: Մենք միմյանց ենք փոխանցում հետախուզության և այլ կարգի տեղեկություններ, ինչն արդեն իսկ փրկել է անհամար կյանքեր, ոչ միայն Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, այլ նաև այլ երկրներում», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Միևնույն ժամանակ Գանայի նախագահ Ջոն Մահաման կոչ է հղել աֆրիկյան երկրներին միասնաբար աշխատել մայրցամաքը ահաբեկչության վտանգից ազատելու համար.- « Ես խնդրում եմ Աֆրիկյան գալիք 24-րդ գագաթաժողովի շրջանակներում անցկացնել արտահերթ նստաշրջան, և որպես ոչ թե առանձին ենթատարածաշրջաններ, այլ՝ միասնական մայրցամաք՝ քննարկելու ու պլանավորելու համատեղ պայքարը ահաբեկչության դեմ»:

Ֆրանսիական«Շառլի Էբդո» պարբերականի դեմ գրոհից մեկ շաբաթ անց երգիծական այս շաբաթաթերթը իր շապիկին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով նոր համար հրատարակեց՝ աշխարհով մեկ առաջ բերելով բողոքների շարան, որոնցից մի քանիսը բռնության կիրառմամբ բախումների վերածվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG