Մատչելիության հղումներ

Կրթության եւ գիտության նախարարությունը եւ Հայ Առաքելական եկեղեցին ամփոփեցին ուսուցիչների 7-րդ հանրապետական մրցույթը հայագիտական եւ բնագիտական ճյուղերի 6 առարկաներից` Հայոց եկեղեցու պատմություն, Հայոց լեզու եւ գրականություն, Հայոց պատմություն, Ֆիզիկա, Քիմիա եւ Կենսաբանություն:

Մրցույթի փուլերի ընթացքում ուսուցիչները ստեղծագործական եւ մանկավարժական կարողությունները գնահատող թեստային առաջադրանքներ են կատարել, իրենց առարկայի դասավանդման կատարելագործման ուղղղությամբ առաջարկներ արել:

Մրցույթին այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել 150 ուսուցիչ: Հանրապետական փուլին մասնակցել են մարզայինը հաղթահարած 38 ուսուցիչներ, որոնցից 22-ը մրցանակներ եւ վկայականներ են ստացել Ամենայն Հայոց Կաթողիկոսից եւ ԿԳ նախարարից:

XS
SM
MD
LG