Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ավելի քան 110 բնակավայր հարվածների է ենթարկվել


Խարկովը ռուսական հարվածներից հետո, մայիսի 4 լույսի 5-ի գիշերը
Խարկովը ռուսական հարվածներից հետո, մայիսի 4 լույսի 5-ի գիշերը

Անցած 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը 5 հրթիռային և 69 ավիահարվածներ են հասցրել, բազմակի հրթիռային համակարգերից 74 հարձակում Ուկրաինայի ռազմական դիրքերի և բնակավայրերի վրա, հաղորդում է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը (ԳՇ)։

ԳՇ-ի տվյալներով՝ գիշերը ռուսական բանակն արձակել է 24 «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքեր, իսկ հակաօդային պաշտպանության ուժերով ու միջոցներով ոչնչացվել է 23 գրոհային անօդաչու թռչող սարք։

Հաղորդվում է, որ Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ավելի քան 110 բնակավայրեր հրթիռակոծվել են:

Ռուսական հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, նրանց թիվը դեռ չի հաղորդվում։ Ավերվել և վնասվել են մասնավոր և բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ, ասվում է Գլխավոր շտաբի զեկույցում։

Մասնավորապես, ռուսական զորքերը գիշերը կրկին գնդակոծել են Խարկովը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG